Առաջադեմ, ժամանակի սահմաններ չճանաչող դիզայն, Porsche-ին բնորոշ կատարողականություն, մեծ ընթացքի պաշար եւ առօրյա գործնականության բարձր մակարդակ. Macan մոդելային շարքի թողարկումից տասը տարի անց լեգենդար բրենդը թողարկել է ամբողջովին էլեկտրական նոր մոդելային շարքը՝ համադրելով դասական սպորտային ոգին և էլեկտրական տեխնոլոգիան (ֆոտոռեպորտաժ)։
«Պորշե կենտրոն Երևան»-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացրեց էլեկտրական նոր Macan մոդելները։ Երեկոյի գույնը մանուշակագույնի նուրբ երանգն էր, համալիրը լուսավորված էր լավանդայի գույնով։ Մինչև ցուցադրության հիմնական սրահ հասնելը՝ դրսում ներկայացված էին Porsche-ի հին մոդելները։ Սակայն հյուրերն ու աշխարհահռչակ բրենդի սիրահարաներն անհամբեր սպասում էին նորերի ցուցադրությանը։
Անակնկալ նվերները ստանալուց, հյուրասիրությունից ու Macan-ի նոր մոդելների տեխնիկական պարամետրերի մասին տեղեկությունները լսելուց հետո հասավ սպասված պահը։ Դասական ու ժամանակակից երաժշտության համադրությամբ՝ բալետի պարուհիները բացեցին ծածկոցնրն ու ցուցադրեցին այս սեգմենտում ամենասպորտային էլեկտրական մեքենանները։
1950-ականներին Porsche-ը սահմանեց սպորտային մեքենաների ոգին, իսկ այսօր էլեկտրական Macan-ի միջոցով գծում են նոր սահմաններ՝ ապացուցելով, որ ապագան ոչ միայն կանաչ է, այլև հզոր, էսթետիկ ու սպորտային։ Ավելի հստակ համամասնությունների շնորհիվ նոր Macan մոդելներն ունեն դինամիկ եւ գերիշխող տեսք: Կապոտի թեթեւ թեքությունը եւ հստակ արտահայտված թեւերն ամենագնացին հաղորդում են դինամիկ տեսք՝ նույնիսկ ավտոմեքենայի անշարժ վիճակում:
«Պորշե կենտրոն Երևան»-ի վաճառքի խորհրդատու, մենեջեր Քրիստինե Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թույր կարծիք կա, թե Հայաստանում սպորտային մեքենանները պահանջարկ չունեն։ «Մեր շուկայում Porsche-ը բավականին մեծ պահանջարկ ունի, քանի որ սպորտային չի նշանակում միայն արագ վարել և միայն հզոր շարժիչ ունենալ։ Սպորտային նշանակում է նաև ապահով երթևեկություն՝ հատկապես մեր առօրյա ծանրաբեռնված երթևեկության մեջ։ Porsche-ի սպորտային մեքենաններն ամբողջովին հարմարեցված են մեր ճանապարհներին և առօրյային, որովհետև այսօր մեքենան միայն Ա կետից Բ կետ տեղափոխման համար չի նախատեսված։ Շնորհիվ նորարարական կոմունիկացիոն համակարգերի՝ այն նաև փոքրիկ օֆիսի դեր է խաղում»,- նշեց Քրիստինե Բարսեղյանը։
Դեռևս 2016 թվականին Porsche-ը հայտարարեց, որ մինչև 2030 թվականն առաջարկվող մոդելային շարքում մեծ տեղ են զբաղեցնելու էլեկտրական մեքենանները։ Շատերն էին թերահավատ, որ աշխարհահռչակ բրենդն այս անգամ էլ հաջողության կհասնի, սակայն, Քրիստինե Բարսեղյանի խոսքով, Taycan-ը, առաջինը լինելով որպես ամբողջովին էլեկտրական մեքենա, կոտրեց այդ կարծրատիպը։ «Հիմա Taycan-ին թևանցուկ ինչ-որ տեղ նաև թիկունքն ապահովող է եկել։ Ամբողջովին էլեկտրական Macan-ն ապահովում է ևˊ դինամիկա, ևˊ առօրյականություն, ևˊ էքսկլյուզիվություն, ևˊ խնայողություն, ևˊ մոբիլություն, մոբիլություն նաև բիզնեսի տեսանկյունից։ Բոլորիս մոտ կարծիք կա, որ էլեկտրական մեքենաները միայն էկոլոգիայի և մաքրության համար են, բայց հավատացում եմ, որ Porsche -ի էլեկտրական մեքենանները պակաս սպորտային չեն։ Դրանք չեն դադարում մնալ սպորտային նաև այս տարբերակով»,- հայտարարեց Քրիստինե Բարսեղյանը։
Էլեկտրական շարժիչներն իրենց էներգիան ստանում են թափքի հատակային հատվածում գտնվող լիթիում-իոնային մարտկոցից։ Դրա համախառն ունակությունը կազմում է 100 կՎտժ, որից կարող է ակտիվորեն օգտագործվել մինչեւ 95 կՎտժ-ը: Բարձրավոլտ մարտկոցը 800 վոլտանոց ճարտարապետություն ունեցող նոր Premium Platform Electric (PPE)-ի գլխավոր բաղադրիչն է: Այս հարթակը Porsche-ն առաջին անգամ ներդրել է Macan մոդելում: Լիցքավորման ունակությունը հաստատուն հոսանքով (DC) կազմում է մինչեւ 270 կՎտ: Արագ լիցքավորման կայաններում մարտկոցը 10-ից մինչեւ 80 տոկոս լիցքավորվում է մոտ 21 րոպեում:
400 վոլտ հզորությամբ լիցքավորման կայաններում լիցքավորման մակարդակը 10-ից մինչեւ 80 տոկոս կարելի է ավելացնել մոտ 22 րոպեում. էլեկտրական կուտակիչի բարձրավոլտ փոխարկիչը թույլ է տալիս 800 վոլտանոց մարտկոցը բաժանել երկու մարտկոցի, որոնցից յուրաքանչյուրը դառնում է 400 վոլտանոց: Սա ապահովում է արդյունավետ լիցքավորում մինչեւ 135 կՎտ հզորությամբ՝ առանց հավելյալ բարձրավոլտ ուժեղարարի: Փոփոխական հոսանքով (AC) լիցքավորումը հնարավոր է մինչեւ 11 կՎտ հզորությամբ:
Porsche-ը համադրում է իր դիզայնի ԴՆԹ-ն աերոդինամիկայի հետ՝ ընթացքի պաշարն օպտիմալացնելու համար: Ակտիվ ու պասիվ տարրեր եւ 0.25 դիմադրության ցուցանիշ ունեցող Porsche Active Aerodynamics համակարգի շնորհիվ նոր Macan-ը ամենաարդյունավետ ամենագնացներից մեկն է շուկայում։ Այն ունի առօրյա օգտագործման բարձր մակարդակ, բարձրորակ սարքավորումներ եւ սրահի ընդարձակ տարածություն:
Մեծ պատուհանները սրահում ստեղծում են թեթեւության եւ ազատ տարածության զգացողություն: Ինտերիերն անկասկած բնորոշ է Porsche-ին. խցիկի լայնությունն ընդգծված է ներկառուցված սեւ վահանակով: Բարձրացող կենտրոնական վահանակն ուժեղացնում է կատարողականությանը՝ Performance-ին ուղղված դիրքի տպավորությունը: Խցիկի եւ դռների ներդիրներում ներկառուցված է լուսադիոդային ժապավեն, որն ապահովում է հաղորդակցման համար հաճելի թույլ լուսավորություն: Կախված իրավիճակից՝ այն տեղեկացնում է կամ նախազգուշացնում, օրինակ՝ լիցքավորման մասին:
Macan-ը համալրված է վերջին սերնդի դիսփլեյ եւ երեք ցուցասարք ունեցող կառավարման հայեցակարգով, որը ներառում է 12,6 դյույմանոց կոր դիզայնով սարքերի վահանակը եւ 10,9 դյույմանոց կենտրոնական էկրանը: Առաջին անգամ իր համար նախատեսված օպցիոնալ 10,9 դյույմանոց էկրանի վրա կարող է տեղեկատվությունը դիտել նաեւ ուղեւորը, անել տեղեկատվական-ժամանցային համակարգի կարգավորումներ կամ դիտել տեսանյութ, երբ մեքենան շարժման մեջ է: Առաջին անգամ Porsche Driver Experience-ը ներառում է իրականության տպավորություն ստեղծող տեխնոլոգիայով համալրված էկրան: Վիրտուալ տարրերը, ինչպիսիք են՝ նավիգացիոն սլաքները, տեսողականորեն հեշտությամբ ինտեգրվում են իրական աշխարհին: 10 մետր հեռավորության վրա գտնվող պատկերը հայտնվում է վարորդի առջեւ՝ արտացոլվելով հողմապակուն ։
Porsche-ի ստանդարտ Communication Management (PCM) համակարգը նոր Macan-ում նոր մակարդակի է հասցնում հաշվարկային կատարողականությունը: Օրինակ, «Hey Porsche» ձայնային օգնականը կայծակնային արագությամբ առաջարկում է երթուղիներ, ներառյալ՝ կանգառները լիցքավորման համար: Նոր Porsche App Centre-ում ուղեւորների համար հասանելի են երրորդ կողմ հանդիսացող մատակարարների հավելվածները, որոնք կարող են ներբեռնվել եւ տեղադրվել անմիջապես նոր Macan-ում:
Այսպիսով, Porsche-ն կրկնապատկել է իր ամբողջությամբ էլեկտրական SUV մոդելային շարքը: Մինչ հետեւի քարշակ համակարգով Macan-ի պարագայում հիմնական շեշտը դրված էր բարձր արդյունավետություն եւ մեծ ընթացքի պաշար ապահովելու վրա, նոր Macan 4S-ը լրացնում է բացը Macan 4 եւ Macan Turbo մոդելների միջեւ:
Ինչպես եւ 2024 թվականի սկզբին ներկայացված մոդելները, 4S-ը համալրված է էլեկտրոնային կառավարմամբ Porsche Traction Management (ePTM) համակարգով, որը շարժաբեր ուժը առջեւի եւ հետեւի սռնիների միջեւ բաշխում է շուրջ հինգ անգամ ավելի արագ, քան դասական լիաքարշակ համակարգը:
Նոր Macan մոդելը համալրված է 100 կՎտժ ունակությամբ բարձրավոլտ մարտկոցով: Քարշուժն ապահովվում է բացառապես հետեւի սռնիի վրա տեղադրված շարժիչով, որն օգտագործվում է Macan 4-ում՝ 210 միլիմետր տրամագծով, 200 մմ ակտիվ երկարությամբ եւ 250 կՎտ (340 ձիաուժ) հզորությամբ: Էլեկտրական շարժիչը համալրված է 480 Ա իմպուլսային կերպափոխիչով (PWR), որում օգտագործվում է բարձրարդյունավետ սիլիցիումի կարբիդ (SiC) կիսահաղորդիչ նյութը՝ ավելի բարձր արդյունավետություն ապահովելու համար: Դա զգալիորեն նվազեցնում է փոխարկման կորուստները PWR-ում եւ հնարավորություն է տալիս ապահովել փոխարկման ավելի բարձր հաճախականություններ:
2014-ից ի վեր Porsche-ն ամբողջ աշխարհում մատակարարել է ավելի քան 800,000 Macan մոդել: Այս հաջողության պատմությունը կշարունակի ասպարեզ եկած նրա ամբողջովին էլեկտրական իրավահաջորդը, որը Porsche Լայպցիգի գործարանում արտադրվում է ածխածնի զրոյական արտանետումներով:
«Պորշե կենտրոն Երևանը»-ում արդեն հասանելի են մոդելային շարքի Macan, Macan 4, Macan 4S, Macan Turbo էլեկտրական տարբերակները: Այցելելով Porsche.am պաշտոնական կայք՝ կարող եք կոնֆիգուրացնել Ձեր մեքենան Porsche Սպորտ Լաքշըրի բրենդի և Exclusive Manufactor-ի կողմից առաջարկվող համալրման բազմազան հնարավորություններով և տեղում տեսնել Ձեր երազած մեքենայի պատկերն ու արժեքը:
Մանրամասների համար կարող եք այցելլք Ծով. Իսակովի 32/1 կամ զանգահարել 010739403, երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 9.30-18.00:






