Huawei-ը ներկայացրել է S800 էլեկտրական ավտոմեքենան, որը բիզնես սեդան է։ Այն ստեղծվել է չինական JAC ավտոմոբիլային ընկերության հետ համատեղ և կթողարկվի Maextro նոր ապրանքանիշի ներքո։ Արտաքին և ներքին դիզայնը հիշեցնում է Mercedes-Maybach-ը և Rolls-Royce-ը:
2023-ին Huawei-ն ստեղծեց HIMA (Harmony Intelligent Mobility Alliance) կոնսորցիումը Չինաստանում էլեկտրական մեքենաներ մշակելու համար։ Այս նախաձեռնության շրջանակում Huawei-ը մշակում է ծրագրային ապահովում, իսկ ավտոարտադրողները՝ հարթակներ: Ընկերություններն արդեն երեք ապրանքանիշ են հիմնել՝ Aito (Seres-ի հետ միասին), Luxeed (Chery-ի հետ միասին) և Stelato (BAIC-ի հետ միասին):

Այժմ Huawei-ը միավորվել է JAC-ի հետ և Maextro ապրանքանիշի ներքով ներկայացրել իր առաջին էլեկտրական մեքենան՝ S800 սեդանը: Անիվային բազան 3370 մմ է, ինչը Mercedes-Maybach S-Class-ում մի փոքր ավելի է 3396 մմ-ից: Մեքենայի երկարությունը՝ 5480 մմ, լայնությունը՝ 2000 մմ, բարձրությունը՝ 1536 մմ։ Ընկերությունը դեռ չի հայտնել էլեկտրական շարժիչների և մարտկոցի բնութագրերը։
Huawei-ը և JAC-ը ներքին հարդարման մեջ կօգտագործեն բնական կաշի և փայտ: Պանորամային տանիք կամ լյուկ մեքենան չի ունենա: Փոխարենը աստղային երկնքի ոճի լուսավորությամբ տանիք են սարքելու։ Խելացի գործառույթները կներառեն L3 ինքնավար վարման համակարգը: Սա նշանակում է, որ էլեկտրական մեքենան կկարողանա ինքնուրույն հաղթահարել ճանապարհային իրավիճակների մեծ մասը:

Maextro S800-ը կլինի ամենաթանկ չինական մեքենան և կզբաղեցնի ներկայացուցչական սեդանների դասը։ Էլեկտրական մեքենան նվազագույն կոնֆիգուրացիայում կարժենա $138,000, իսկ առավելագույն կոնֆիգուրացիայում՝ $207,000։ Համեմատության համար նշենք, որ Չինաստանում Mercedes-Maybach S-Class-ն արժե 202,000 դոլարից։ S800-ի վաճառքը կսկսվի 2025ի կեսերին:







