Silicon Mountains 2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում կայացել է համաժողովին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողություն։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Հայկական ֆիլատելիստական ասոցիացիայի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի գործատուների միության տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Բացի այդ, կայացել է նաև նամականիշերի մարման հատուկ արարողություն՝ նվիրված «Global IT Award» մրցանակին: Դրան մասնակցել է նաև Infosys-ի հիմնադիր, 2023 թվականի Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հնդկաստանի ՏՏ ոլորտի առանցքային դեմք Նարայանա Մուրթին։
Գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցավ նաև միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի մասնակիցների պարգեւատրումը։
Երրորդ տեղերը զբաղեցրել են Հարություն Կարապետյանը (Հայաստան) և Էմանուել Սաչին (Իտալիա): Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի, իսկ առաջինը՝ Չիլիի ներկայացուցիչը։ Մրցանակը հաղթողին հանձնել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հնդկաստանի ՏՏ ոլորտի առանցքային գործիչ Նարայանա Մուրթին պատմել է թվայնացման Հնդկաստանի փորձի մասին։ Հնդկաստանն աշխարհում երրորդ խոշորագույն տնտեսությունն է՝ ՝ 2023 թ. մեկ շնչին ընկնող 2300 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով։
Մեր երկրում 2000-ականներին որոշվեց ուժեղացնել թվայնացումը երկրում, որպեսզի մարդիկ զգան իրականացվող բարեփոխումների արդյունքում փոփոխությունները։ Այս մասին Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ ասել է Infosys ընկերության հիմնադիր, 2023 թվականի Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հնդկաստանի ՏՏ ոլորտի առանցքային դեմք Նարայանա Մուրթին։ Նա ասել է, որ այնուհետև միջոցներ են ձեռնարկվել տնտեսության թվայնացման ուղղությամբ՝ անկանխիկ ծառայությունների առավելագույն հասանելիությունն ապահովելու համար։
«Ամբողջ թվային ռազմավարությունն ուղղված էր գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացմանը, իսկ ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ էր ներդնել գերարագ ինտերնետ: Սրանից հետո ներդրվեցին թվային ծառայություններ, այդ թվում՝ հարկային և պետական կառավարման ոլորտում։ Սա բարձրացրեց արդյունավետությունը, նվազեցրեց ծախսերը և բյուրոկրատիան, ինչը հնարավորություն տվեց հնարավորինս շատ մարդկանց սկսել օգտվել բանկային, ապահովագրական և այլ տեսակի ծառայություններից: Անկանխիկ վճարումների աճի շրջանակում ներդրվել են վճարումների տարբեր տեսակներ՝ բջջային դրամապանակներ, առցանց բանկինգ, մոբայլ բանկինգ և այլ գործիքներ։
Մինչև 2008 թվականը Հնդկաստանը բանկային գործունեության առումով ամենաթույլ երկրներից մեկն էր, մինչդեռ այժմ քաղաքացիների 96%-ն ունի բանկային հաշիվներ։ Եթե չլինեին թվային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարիների ընթացքում, ապա այս գործընթացը 50 տարի կտևեր։ Բացի այդ, 2010 թվականից մինչև 2022 թվականը քառապատկվել են հարկերի հավաքագրումները։
Բարեփոխումները ստեղծեցին Հնդկաստանում պատվաստանյութերի բաշխման ամենաարդյունավետ թվային ուղիներից մեկը: Երկիրը նաև 3-րդն է աշխարհում (ԱՄՆ-ից և Չինաստանից հետո) առցանց գնումների ծավալով։ Երեք տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 140 միլիարդ գործարք»,- հավելել է Մուրթին:
Financial Times-ը 2005 թվականին նրան ճանաչել է տեխնոլոգիաների ոլորտի առաջին տասնյակի բիզնես-դրոշակակիրներից մեկը:






