Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) տեղեկացնում է գալիք ԱրմՌոբոտիքս24-ի մեկնարկի մասին, որը տեղի կունենա 2024թ. նոյեմբերի 2-ին Մերիդիան էքսպո կենտրոնում, ժամը՝ 10:00-ից սկսած. թեման՝ «Խելացի ռոբոտները արտակարգ իրավիճակներում»: Հյուրերի շարքում են դեսպաններ, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարական կազմ և ԱՏՁՄ անդամ ընկերությունները: 

Այս տարվա ընտրած թեմայի՝ «Ինքնավար ռոբոտները արտակարգ իրավիճակներում» կարևորությունը հատկապես արդիական է Հայաստանում և ամբողջ աշխարհում: Հայաստանում երկրաշարժերի, ջրհեղեղների և սողանքների վտանգը ընդգծում է աղետների արձագանքման ժամանակ առաջատար տեխնոլոգիական լուծումների անհրաժեշտությունը:

Այս մրցույթը ոչ միայն խթանում է նորարարությունը և գործնական խնդիրների լուծումը, այլև բարձրացնում է տեղեկացվածությունը ռոբոտաշինության կարևորության վերաբերյալ՝ աղետների դիմակայունությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու հարցում: 

Սիմուլացիոն դաշտի վրա ռոբոտները կատարելու են արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող խնդիրներ ու առաջադրանքներ՝ օրինակ դեղատուփ տեղափոխել, կրակ հանգսցնել, հաղթահարել խոչընդոտներ և այլն։ 

Թեմային հատուկ նախատեսվում է նաև փոքրիկ միջոցառում՝ երեխաներ շրջանում արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայության գործիքակազմի ու գործառույթների մասին  տեղեկացվածությունը բարձրացնելու համար:

Մրցանակներ՝

Կրտսեր տարիքային խումբ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը միասին՝ 1,100,000 դրամ: Ավագ տարիքային խումբ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը միասին, նախնական ֆոնդ՝ 1,500,000 դրամ

Մրցույթի իրականացման փուլեր՝

Ա․ Նախընտրական փուլ

Բ․ Եզրափակիչ փուլ

Կրտսեր տարիքի դպրոցահասակներ – 24 թիմ

Ավագ տարիքի դպրոցահասակներ – 14 թիմ

Մրցույթի նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի եւ ճարտարագիտական դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաեւ զարգացնել նորարարական մտածելակերպը։ Այն նաեւ հանդիսանում է հարթակ ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցույթի գործընկերներն են՝

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիան, Devsoft Armenia-ն, Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, և Մերիդիան էքսպո կենտրոնը: 

ԱրմՌոբոտիքս .jpg (115 KB)