Չինական Space Transportation ավիատիեզերական ընկերությունը հաջողությամբ իրականացրել է իր Yunxing գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպի փորձնական թռիչքը, որը կարող է կրկնակի արագ թռչել, քան Concorde ինքնաթիռը, և Պեկինից Նյու Յորք հասնել երկու ժամում։

South China Morning Post պարբերականում հրապարակված զեկույցում ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է նոյեմբերին ինքնաթիռչի շարժիչի լրացուցիչ գնահատում իրականացնել:

«Մենք նպատակ ունենք լիարժեք չափի գերձայնային մարդատար ինքնաթիռ ունենալ, որը պատրաստ կլինի իր առաջին թռիչքին 2027-ին»,- նշել է ընկերությունը։

Նշվում է, որ այս ինքնաթիռի արագությունը չորս անգամ գերազանցում է ձայնի (մոտ 343 մետր վայրկյան) արագությունը:

Չինաստանը գերձայնային ինքնաթիռի այս նոր մոդելի մասին հայտարարում է այն ժամանակ, երբ աշխարհում այլ ընկերություններ ևս մշակում են ուղևորափոխադրման արագընթաց այլընտրանքներ:

Բրիտանական Reaction Engines ընկերությունը վերջերս ներկայացրել էր հիբրիդային շարժիչի մշակման գործընթացում գրանցած առաջընթացով։ Ընկերությունը նշում է, որ Saber շարժիչային համակարգով Եվրոպայից ԱՄՆ թռիչքը կարող է իրականացվել երկու ժամում։

Ամերիկյան Boom Supersonic ընկերությունը նախագծել է Overture անունով ինքնաթիռ՝ ոգեշնչված  Concorde-ից, որը նպատակ ունի մինչև 2029-ը անդրատլանտյան ուղևորային թռիչքներ իրականացնել։ Ինքնաթիռը թռնելու է ձայնի արագությունունից կրկնակի արագ։

Քաղաքացիական գերձայնային ռեակտիվ վերջին ինքնաթիռը՝ Concorde-ը, մշակվել է բրիտանական և ֆրանսիական ավիատիեզերական ընկերությունների կողմից։ Այն թռնում է ձայնի կրկնակի արագությամբ և շահագործվել է 1976-ից մինչև 2003-ը։