2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 79 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 64 մլրդ դրամի եկամուտ` 1․4 մլրդ դրամով ավելի քիչ, քան 2023-ի նույն ժամանակահատվածում։

Ինչպես տեղեկացնում է Modex-ը, 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024-ի առաջին երեք եռամսյակներում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․1%-ը։

79 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 10.7 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունն ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը (1․3 մլրդ դրամ)։

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից իննի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia, DataArt, VMware և EPAM ընկերությունների դեպքում, ընդ որում՝ պայմանավորված եկամտային հարկի, մասամբ նաև շահութահարկի նվազմամբ։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։

 

taxpayers .jpg (247 KB)