Krisp-ում ձայնից ձայն թարգմանող գործառույթ է ավելացվել, որը նախատեսված է զանգերի կենտրոնների համար, որտեղ տարբեր լեզուներով զանգեր պետք է սպասարկել, այս մասին տեղեկացնում է Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
«Այսօր միակ լուծումը զանգի մեջ կողմնակի թարգմանիչ ավելացնելն է, ինչը թանկ է և հաճախ պրոբլեմատիկ։ Krisp-ով կարելի է սա անել մեկ կոճակով։ Մոտ 20-ից ավել լեզվով աշխատում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ հավելելով, որ այս միտքն իրենց մոտ ծագել էր որպես Hackaton նախագիծ։
Դավիթ Բաղդասարյանը նաև հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է գործում ձայնից ձայն թարգմանությունը։
Krisp-ը հայ մասնագետների կողմից մշակված հայտնի հավելված է։ Այն օգտագործում է ԱԲ` ֆոնային աղմուկը, արձագանքները և ուշադրությունը շեղող այլ տարրերը հեռացնելու համար, որպեսզի տեսակոնֆերանսների ժամանակ զրուցակիցները կարողանան ձեզ ավելի լավ լսել ու հասկանալ: Krisp ընկերությունը հիմնել են Դավիթ Բաղդասարյանն ու Արտավազդ Մինասյանը 2017-ին։






