Ավարտվել է տեխնոլոգիական ստարտափների համար 26-շաբաթյա «Աքսելերացիոն ծրագրի» հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ընդունված հայտերի գնահատման առաջին փուլը կամփոփվի հոկտեմբերի 14-ին, որի ժամանակ կընտրվեն ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած 20 հաջողակ ստարտափները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթը հաղթած միջազգային հեղինակավոր Plug and Play ընկերությունը դասընթացները կանցկացնի Հայաստանում գործող սկսնակ ստարտափների համար:

Աքսելերացիոն դասընթացների տևողությունը 14 շաբաթ է: