Երկրի ուղեծրում այժմ 19 մարդ կա, ինչն այնտեղ մարդկանց թվի առումով նոր ռեկորդ է, ըստ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA):

«Չորեքշաբթի օրվա մեկնարկից հետո Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ) այժմ 19 մարդ կա ուղեծրում, ինչը նոր ռեկորդ է մարդկության համար»,- ասվում է NASA-ի X-ում տեղադրված հայտարարությունում:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023-ի մայիսին։ Այդ ժամանակ Միջազգային տիեզերակայանում, ինչպես նաև չինական Տիանգոնգ տիեզերակայանում կարճ ժամանակով գտնվում էր ընդհանուր առմամբ 17 մարդ։

Սեպտեմբերի 11-ին «Սոյուզ ՄՍ-26» տիեզերանավը, որում երկու ռուս և մեկ ամերիկացի կան, արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան և նույն օրը գիշերը միացել կայանին։ Անձնակազմի կազմում էին «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը և Իվան Վագները, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Դոնալդ Պետիտը:

Նրանք ուղեծրում կմնան 202 օր։ ՄՏԿ նրանց արշավի ընթացքում նախատեսվում է զբոսանք բաց տիեզերքում ռուսական ծրագրով, ինչպես նաև «Պրոգրես ՄՍ-29» և «Պրոգրես ՄՍ-30» բեռնանավերի ժամանում և գիտական ​​և կիրառական հետազոտություններ։