Եթե Հայաստանում բավարար թվով երկրաբաններ չունենանք, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ծագել։ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն «Բա Իմացա՞ր» հաղորդման ժամանակ ասել է, որ տնտեսությունը շատ լուրջ ճգնաժամի առաջ կկանգնի։
Նրա խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում երկրաբանությունը եղել է ամենապահանջված մասնագիտություններից մեկը, սակայն այսօր դիմորդները բավական քիչ են և եթե այս տեմպերով շարունակվի, ապա ֆակուլտետը պարզապես կարող է փակվել։
Սարգիս Քելյանը, այդուհանդերձ, նշում է, որ երկրաբանություն ուսանող մարդիկ ապագայում աշխատանքի խնդիր չեն ունենա, մասնագիտույունը պահանջված է։
Մանրամասները դիտեք հարցազրույցում։






