SETI-ի այլմոլորակային հետախուզության որոնման ինստիտուտի գիտնականների միջազգային թիմն իրականացրել է 100 ՄՀց հաճախականությամբ այլմոլորակայինների ռադիոազդանշանների միջգալակտիկական առաջին որոնումը: Հետազոտությունն ընդգրկել է 2800 գալակտիկա, ինչը աննախադեպ քայլ էր տիեզերքի ուսումնասիրության մեջ, ասվում է arXiv պորտալի հրապարակման մեջ:
Այս սկանավորումն իրականացնելու համար թիմն օգտագործել է լայն դաշտի ռադիոաստղադիտակը, որը գտնվում է Արևմտյան Ավստրալիայում գտնվող Murchison ռադիոաստղագիտական աստղադիտարանում:
Նախկինում այլմոլորակային բանականության որոնումը կենտրոնացած էր մեր գալակտիկայից բխող ազդանշանների վրա: Սակայն նոր մոտեցումն ուղղված է ավելի հեռավոր գալակտիկական համակարգերի ուսումնասիրությանը, որտեղ, ըստ գիտնականների, կարող են լինել գերքաղաքակրթություններ, որոնք զարգացման առումով զգալիորեն գերազանցում են մարդկությանը։
Հետազոտողները ընդգծել են, որ միջգալակտիկական ազդանշան փոխանցելու համար կպահանջվի էներգիա, որը համարժեք է մեկ կամ մի քանի աստղերի էներգիային:
Թեև առաջին սկանավորման արդյունքոմ, ինչպես և կարելի էր կանխատեսել, չհաջողվեց այլմոլորակայինների ազդանշաններ հայտնաբերել, ստացված տվյալները կօգնեն ավելի լավ կենտրոնացնել հետագա որոնումները, ասում են գիտնականները:






