ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Երիտասադրության միջազգային օրվա առթիվ օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացրել է «Երիտասարդություն և նորարարություն.  Հայաստանի տեխնոլոգիական ապագան» խորագրով միջոցառումը:

Միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում-քննարկում է անցկացրել  նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներ հետ:

Նախարարության ֆինանսավորմամբ Armenian Code Academy-ն ՏՏ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում դասընթացներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, ընդգրկված է ավելի քան 300 մասնակից:

HBV_0905.jpg (1.30 MB)

Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով մասնակիցներին Երիտասադության միջազգային օրվա առթիվ, նշել է, որ այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտելիքով, առաջնորդությամբ իրենց առջև բացեն բոլոր դռները, իսկ տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները։

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև նմանատիպ ծրագրերի կարևորությունը, որոնք միտված են ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի ամբողջ շրջանակը, ուղղորդելու երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ռուբեն Սիմոնյանը երիտասարդների հետ կիսվել է իր փորձով և անցած ճանապարհով, հորդորել շատ կարդալ, սովորել օտար լեզուներ, ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաներ, զարգացնել մի շարք հմտություններ, որպեսզի լինեն պահանջված և մրցունակ մասնագետ:

Armenian Code Academy-ի տնօրեն Նարեկ Ասլիկյանն իր հերթին շնորհավորել է երիտասադներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ և նշել, որ կարևոր է այս փուլում ընտրություն կատարել մասնագիտության հարցում և այդ ուղղությամբ զարգացնել գիտելիքներն ու հմտությունները՝ մասնագիտական հաջող ճանապարհ ունենալու համար։  

Հանդիպման վերջում ավարտական վկայականներ են հանձնվել Գորիս և Եղեգնաձոր քաղաքների շուրջ 50 մասնակիցների, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացները։

HBV_1053.jpg (649 KB)