Apple-ը M4 պրոցեսորով նոր մոդելի Mac համակարգիչներ կթողարկի այս տարվա վերջում, այս մասին, ինչպես հայտնում է 9to5Mac-ը, ասել է Bloomberg-ի ինսայդեր և լրագրող Մարկ Գուրմանն իր Power On տեղեկագրի վերջին թողարկմանը։

MacBook Pro-ի և iMac-ի շարքի վերջին թարմացումը տեղի ունեցավ անցած հոկտեմբերին Scary Fast միջոցառման ժամանակ, որտեղ Apple-ը ներկայացրեց M3 չիպեր բոլոր մոդելների համար: MacBook Pro-ն ստացել է Space Black գույն և ավելի մատչելի մեկնարկային մոդել՝ փոխարինելով հին 13 դյույմանոց MacBook Pro-ին թաչբարով: 24 դյույմանոց iMac-ը մնաց առանց էական փոփոխությունների՝ չնայած, որ Magic Mouse, Magic Trackpad և Magic Keyboard բաղադրիչները չեն թարմացվել USB-C-ով:

Գուրմանի կանխատեսմամբ՝ M4 չիպով թարմացումը կթողարկվի այս աշնանը։ Հիշեցնենք, որ M4 չիպն iPad Pro-ում կիրառվում է այս տարվա մայիսից, բայց դեռ չի ինտեգրվել Mac մոդելներին:

Գուրմանը նաև նշել է, որ առաջիկայում կթարմացվի նաև Mac mini-ը, ընդորում՝ թարմացումը խոստանում է ավելի էական լինել։ Այս մոդելի վերջին թարմացումը տեղի է ունեցել 2023-ի հունվարին և ներառում էր նոր մոդել՝ M2 Pro չիպով:

Այնուամենայնիվ, ամենահետաքրքիր նորությունը եղել է այն, որ Գուրմանը հիշատակել է արմատական փոփոխությունների մասին, որոնք տեղի կունենան Mac-ի մոդելներից մեկի մոտ M4 չիպի անցնելու դեպքում: Apple Silicon-ին անցնելուց հետո ընկերությունը թարմացրել է իր Mac համակարգիչների մեծ մասի դիզայնը, բացառությամբ Mac Pro-ի և Mac mini-ի: Հավանական է, որ այս մոդելներից մեկը կենթարկվի այն արմատական փոփոխություններին, որոնց մասին նշում է Գուրմանը: