James Webb տիեզերական աստղադիտակը գիտնականներին օգնել է գտնել Երկրին մոտ մեկ այլ աշխարհ, որը գուցե ստորգետնյա օվկիանոս ունի, տեղեկացնում է Space.com-ը։

Մասանվորապես, Ջոնս Հոփքինսի անվան Կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի համալսարանի գիտնականները, մոլորակագետ Ռիչարդ Ջ. Քարթրայթի գլխավորությամբ, James Webb-ի NIRSpec գործիքի ինֆրակարմիր սպեկտրոմետրն օգտագործել են Ուրանի ամենամոտ արբանյակներից մեկի՝ Արիելի մակերեսի նյութի քիմիական վերլուծության համար։ Սա այս մոլորակի ամենապայծառ արբանյակն է, նրա մակերեսի զգալի մասը ծածկված է սառույցով, և գիտնականներին վաղուց էր հետաքրքրում, թե ինչպիսի՞ սառույց է այն և ինչպե՞ս է ձևավորվում։

Արիելի միակ մասնակի պատկերն արել է ՆԱՍԱ-ի «Voyager 2» զոնդը 1986-ի հունվարի 24-ին։ Ուրանի (և Նեպտունի) համակարգում առաքելությունն իսկական նվեր կլիներ գիտնականներին, սակայն նման առաքելություն դեռ լրջորեն նախատեսվում։ Չինաստանը կարող է նման բան անել, բայց այս հարցում ստույգ տվյալներ չկան։

Արիելի մակերեսի սառույցը բաշխված է անհավասարաչափ։ Քանի որ արբանյակը միշտ նայում է Ուրանի մի կողմին (այն մոլորակի հետ սինքրոն շարժման մեջ է), դրա հեռավոր կողմում սառցե շերտն ավելի շատ է՝ մինչև 10 մմ, իսկ մոտակայքում՝ ընդամենը 0,3 մմ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ դա հիմնականում սառեցված ածխաթթու գազ է։ James Webb-ի տվյալների վերլուծությունը նաև ցույց է տվել, որ Արիելի վրա կան ածխածնի օքսիդի և մի շարք այլ քիմիական միացությունների, այդ թվում՝ կարբոնատների հետքեր։

Արիելի վրա սեզոնային փոփոխությունները պետք է զգալի քանակությամբ ածխաթթու գազ հեռացնեին նրա մակերեսից, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունենում: Դրա ծավալները համալրում է ինչ-որ աղբյուր կամ աղբյուրներ։ Ածխածնի երկօքսիդը կարող է համալրվել քիմիական ռեակցիաների ժամանակ՝ Ուրանի մագնիսոլորտից լիցքավորված մասնիկների առկայության դեպքում (այսպես կոչված ռադիոլիզի գործընթաց): Այնուամենայնիվ, նրա պաշարները կարող է համալրվել նաև ստորգետնյա համաշխարհային օվկիանոսը։

Արիելի հակառակ կողմը պատված է փոքր և մեծ ճեղքերով: Նյութերը կարող են կա՛մ թափանցել դրանց միջով, կա՛մ ցրվել արբանյակի շուրջ գտնվող աերոզոլների մեջ այս լուսնի վրա տեղի ունեցող կրիոհրաբխային գործընթացի ժամանակ: Նման գործընթացները կարող են բացատրել, թե որտեղից Արիելի վրա այդքան շատ ածխածնի երկօքսիդի սառույց: Կարբոնատների առկայությունը խոսում է նաև ստորգետնյա օվկիանոսի օգտին. այս աղերը ձևավորվում են ջրի հետ ժայռերի շփման արդյունքում։

Վերջապես, Արիելի վրա հայտնաբերված ածխածնի երկօքսիդի (ածխածնի մոնօքսիդ) հետքերը նույնպես չի կարելի բացատրել այլ կերպ, քան այն, որ դրա մշտական ​​համալրումը տեղի է ունենում այս լուսնի խորքերից: Արիելի վրա բավականաչափ սառը չէ, որպեսզի այդ գազը սառի և որպես պինդ մարմին նստի Արիելի մակերեսին: Առնվազն ևս -18 °C աստիճան է հարկավոր, որպեսզի ածխածնի օքսիդը սկսի այնտեղ կուտակվել նստվածքների տեսքով։ Սրանք բոլորն անուղղակի ակնարկներ են այն մասին, որ Արիելի սառցաշերտի տակ կարող է օվկիանոս լինել, սակայն, ընդհանուր առմամբ, այս տվյալները գիտնականներին կարող են տալ էկզոմոլորակների վրա օվկիանոսներ փնտրելու բանալին: Մեր համակարգում ջուրը նույնպես օգտակար կլինի, հատկապես Երկրից (և Արևից) այսպիսի հեռավորության վրա: