ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել եմ Սիլիկոնյան հովիտ, այս մասին տեղեկացնում է նախարարի ֆեյսբուքյան էջը։

Նախարարը ՀԲԸՄ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ շրջայց է կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։

Սիլիկոնյան հովտում հանդիպել է տեխնոլոգիական համայնքի հայ ներկայացուցիչների հետ, անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին, ներկայացրել սահմանված թիրախները և պատասխանել նրանց հուզող հարցերին։

mkhitar hayrapetyan3.jpg (430 KB)

mkhitar hayrapetyan 2.jpg (323 KB)