Թվային փոխակերպումների վերջին նորություններն ու միջազգային խոսնակներն այս տարի ապրիլի 3-ին կլինեն մեկ բեմում` Երևանի Դվին հոլում կայանալիք Doing Digital Forum (DDF) 2024-ին: SPRING PR ընկերության ֆորումը երկրորդ տարին անընդմեջ կհամախմբի պետական ու մասնավոր ոլորտի հայ և օտարերկրացի ներկայացուցիչներին՝ անչափ հագեցած օրակարգով: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է:

Ձեզ ենք ներկայացնում ութ փաստ DDF24-ի մասին, որոնք կմոտիվացնեն մասնակցելու տարվա ամենաթվային փառատոնին: 

Փաստ 1. Այս տարի DDF-ի հետ մենք գնում ենք հնարավորություններին ընդառաջ

Թվային փոխակերպումը բազմաթիվ հնարավորություններ է բացում բիզնեսի և հասարակության համար՝ հիմնովին փոխելով մեր աշխատանքի, կյանքի և փոխգործակցության ձևը: Երևանում անցկացվող թվային փոխակերպումների Doing Digital Forum-ն այս տարի կրում է «Հնարավորություններին ընդառաջ» խորագիրը՝ նպատակ ունենալով բացահայտել բոլոր այն հնարավորությունները, որոնք իր հետ բերում է թվային փոխակերպումը, մասնավորապես, արդյունավետության և արտադրողականության բարձրացում, որոշումների կայացման գործընթացի բարելավում, նորարարություն և նոր բիզնես մոդելներ։

DDF24-ի ուղերձն է՝ թվային դարաշրջանում բաց չթողնել փոփոխությունների արդյունքում ընձեռվող հնարավորությունները, ձգտել նորարարության ու ստեղծարարության՝ հաղթահարելով ճանապարհին հանդիպող բոլոր մարտահրավերները:

Փաստ 2. DDF-ը Հայաստան է բերում միջազգային առաջատար խոսնակներին ու լավագույն փորձը

Doing Digital Forum-ը հնարավորություն է տալիս դառնալ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան միջոցառման մասնակիցն ու սովորել ոլորտի թոփ մասնագետներից: Այն Հայաստանում հասանելի է դարձնում թվային փոխակերպումների և ֆինանսական տեխնոլոգիաների  ոլորտում միջազգային գիտելիքն ու լավագույն  փորձը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Doing Digital Forum-ը հանդես կգա համաշխարհային խոսնակների ելույթներով, քննարկումներով և փորձի փոխանակմամբ: DDF24-ի պատվավոր խոսնակներն են Բրեթ Քինգը, Հենրի Արսլանյանն ու Դիրք Օլմայերը։

Բրեթ Քինգը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերների՝ Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism հեղինակ է: Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: 

Հենրի Արսլանյանը կրիպտոյի առաջնորդ է, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիրն ու կառավարիչ գործընկերը: Նա խորհրդատվություն է տրամադրել աշխարհի բազմաթիվ առաջատար կրիպտո բորսաներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին, աջակցել է մի շարք կառավարություններին, կարգավորող մարմիններին և կենտրոնական բանկերին՝ կրիպտոյի կարգավորման և ռազմավարության մշակման հարցերում: Հենրի Արսլանյանը ֆինանսների ոլորտի միջազգային դեմքերից է ու «The Future of Money» փոդքասթի հաղորդավարը:

Դիրք Օլմայերն առաջնորդության հմտությունների փորձագետ և խորհրդատու է, նա Just Better, the first People Growth Organization ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում խորհրդատվական բազմամյա փորձը Դիրք Օլմայերին հնարավորություն տվեցին հիմնելու սեփական ընկերությունը, որը օգնում է բարձրակարգ առաջորդներին ու բիզնեսներին գտնել իրար: Նա առաջնորդության թեմայով հայտնի խոսնակ է: 

DDF24-ը նրանց Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում: 

Փաստ 3. DDF24-ը Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից թվային փոխակերպումների էնտուզիաստներին միավորող հարթակ է

Ինչպես առաջին DDF-ին, այնպես էլ այս տարի մենք ստեղծում ենք հարթակ, ուր հանդիպում են բիզնես առաջնորդները, ձեռներեցները, ներդրողներն ու պետական հատվածի ներկայացուցիչները: Մասնակիցներն ունեն մտքեր փոխանակելու, համաշխարհային նոր միտումներին ծանոթանալու, թոփ խոսնակների հետ շփվելու և նեթվորքինգի լայն հնարավորություն: Նախորդ տարի ֆորումի մասնակիցների թիվը գերազանցել է 1000-ը. նրանք Հայաստանից էին և տարածաշրջանի յոթ երկրներից: Այս տարի ևս միջոցառումը բաց է ֆինանսական ու բիզնես տարբեր ուղղություններ ներկայացնող ներկայացուցիչների համար Հայաստանից ու աշխարհից: 

Փաստ 4. DDF-ի ընթացքում կներկայացվի նաև Հայաստանի թվային փոխակերպման օրակարգը

Թվային փոխակերպումը երկրների համատեքստում նշանակում է թվային տեխնոլոգիաների համակողմանի ինտեգրում հասարակության և տնտեսության բոլոր ասպեկտներում` թվային հանրային ծառայություններ, թվային տնտեսություն, Էլեկտրոնային կրթական և առողջապահական համակարգ և այլն:

Այդ իմաստով՝ անչափ կարևոր է, որ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը ևս մասնակցում են Doing Digital Forum-ին և պետական հատվածի մոտեցումները ներկայացնում հանրությանը պաշտոնյաների ելույթների միջոցով՝ միավորելով ջանքերն ի նպաստ տնտեսության և թվային հասարակության զարգացման։

Փաստ 5. DDF-ը կքննարկի ոլորտի նորարարություններն ու ապագայի լուծումները

Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով DDF24-ը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ֆինանսական նոր տեխնոլոգիաներն ու ապագայի բանկինգը, թվային դարաշրջանում տաղանդների ներգրավման ու առաջնորդության հարցերը, արհեստական բանականության կիրառությունները, թվային փոխակերպման ոլորտի հաջողության պատմությունները: Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը:

Փաստ 6. DDF-ը՝ ոգեշնչման խթան

Doing Digital Forum-ը ոչ միայն գիտելիքի փոխանակման, այլև միմյանց ոգեշնչելու և թվային փոխակերպումների բարդ ուղին մասնագիտական խորհուրդներով անցնելու հարթակ է։ Միջազգային լավագույն փորձի, հաջողված օրինակների, ինչպես նաև ձախողումների ու դրանցից քաղած դասերի մասին ինֆորմացիայով կիսվելը խթան կհանդիսանա, որպեսզի միասին դիմակայենք զարգացող աշխարհի փորձությունները։ 

Փաստ 7. DDF24-ը նոր մարդկանց հանդիպելու և օգտակարն ու հաճելին համատեղելու վայր է

Doing Digital Forum-ին հնարավոր է մասնակցել միայն ներկա գտնվելով միջոցառմանը, այն հասանելի չի լինելու առցանց եղանակով։ Ֆորումին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել, ձեռք բերել տոմս՝ այցելելով DDF-ի պաշտոնական կայք՝ doingdigital.am

Ֆորումը խոստանում է հաճելի փորձառություն՝ համեմված օգտակար տեղեկատվությամբ, խաղերով ու լիցքաթափող երաժշտությամբ: Օտարերկրացիների համար այն նաև Հայաստանն ու հայկական հյուրընկալությունը բացահայտելու անփոխարինելու փորձառություն կլինի, իսկ հայկական լսարանի համար՝ նոր շփումներ հաստատելու լավագույն հնարավորություն: 

Փաստ 8. DDF-ի հետ համագործակցում և աջակցում են տեղական ու միջազգային հեղինակավոր ընկերություններ

Doing Digital Forum-ն իր շուրջը համախմբել է գործընկերների լայն շրջանակ, որոնք ոչ միայն սատարում են միջոցառման կայացմանը, այլև բերում են իրենց փորձն ու գիտելիքը՝ առաջատար խոսնակների ելույթների միջոցով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ամերիաբանկն աջակցում է ֆորումին, այն DDF24-ի ֆինթեք գործընկերն է: Միջազգային Visa ընկերությունը ֆորումի ինովացիոն գործընկերն է, հայկական Apricot Capital-ը՝ ներդրումային գործընկերը, Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը։ DDF24-ի տեխնոլոգիական գործընկերը Ucraft-ն է, ԱԲ գործընկերը՝ Hoory-ն։ ArCa-ն ֆորումի ազգային գործընկերն է։ DDF24-ի հյուրընկալության ոլորտի գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս»-ն՝ իր Լիվինգսթոն ռեստորանով։

DDF24-ը կհյուրընկալի ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ներկայացնում են ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու  Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, ICDT Global, Visa, Moven, Nine Blocks Capital Management, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։