ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն ընդունում է 2024թ. մայիսի 22- 25-ը  Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում  կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումներ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010590162 հեռախոսահամարով: