DHL միջազգային լոգիստիկ ընկերությունն առևտրային փաթեթ է ուղարկել Լուսին, որը պարունակում է հուշանվերներ Երկրից, այդ թվում՝ քարի կտոր Էվերեստից և Digocoin մեմային մետաղադրամ: Ինչպես տեղեկացնում է Collect Space-ը, նման բան պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել։

MoonBox նախագծի շրջանակում DHL-ն ընդունել է ավելի քան 100,000 հայտ նրանցից, ովքեր ցանկանում էին հուշանվերներ ուղարկել Լուսին: Ծանրոցների առաջին խմբաքանակը բաղկացած էր 150 առարկայից, ներառյալ վերոհիշյալ քարն Էվերեստ լեռան գագաթից, Digocoin-ի ֆիզիկական օրինակը, որը դարձավ համացանցային մեմ, ինչպես նաև ժամանակային պարկուճ Բելգիայից, Reddit սոցցանցի ֆորումց գրառումների ընտրանի, տիեզերական զբոսաշրջիկի նամակը իր հանգուցյալ տիեզերագնաց հորը և այլն։

Փաթեթը դեպի Լուսին է թռել հունվարի 8-ին Astrobotic ամերիկյան մասնավոր օդատիեզերական ընկերության Peregrine զոնդի հետ միասին, որը տիեզերք է դուրս բերվել United Launch Alliance-ի կառուցած Vulcan հրթիռի միջոցով: Peregrine-ը պետք է վայրէջք կատարի Լուսնի մակերեսին մեր մոլորակի արբանյակի տեսանելի մասում գտնվող Գրյուտհուզեն հրաբխային բլուրների մոտ:

Astrobotic-ը և DHL-ն արդեն բացել են նոր սկսել ամրագրումները, որոնք կարող են ուղարկվել Լուսին ապագա առաքելությունների ժամանակ: Միջմոլորակային առաքման համար հարմար են միայն հինգ սանտիմետրից ոչ ավելի լայնություն, երկարություն և բարձրություն ունեցող առարկաներ: Դրանք պետք է լինեն իներտ՝ ի վիճակի չլինեն օգտագործել էլեկտրաէներգիա կամ ուղարկել կամ ստանալ տվյալներ: Նման ծառայության գինն սկսվում է 460 դոլարից և հասնում է 25,800 դոլարի, որը չի ներառում Երկրի վրա փոստային առաքման ծախսերը։ Յուրաքանչյուր MoonPod-ին տրված է DHL MoonBox սերիական համար, սակայն դրանց հետևելու համար (tracking number) դեռևս չկա։