Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնք ամենաշատն են ենթարկվում կիբեռհարձակումների։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։

«Մենք փորձում ենք հետևել գործընթացներինև հասկանալ, թե որ կենտրոններից են ուղղորդվում այդ հարձակումները, այդ թվում՝ կառույցներին, որոնք հատուկ դրա համար են ստեղծվել»,- նշեց նա։

Պաշտոնյան պարզաբանեց, որ օրինագիծը, որի ընդունումը ենթադրում է անվտանգ կիբեռմիջավայրի ստեղծում, չի վերաբերում պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտի խնդիրների կարգավորմանը։ Այս ոլորտները կարգավորվում են առանձին:

«Այսօր ամբողջ աշխարհում խոսքը ոչ այնքան գետնի վրա ռազմական գործողությունների, որքան կիբեռպատերազմի մասին է։ Հարձակման են ենթարկվում ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ընդգծեց Քերոբյանը։