ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023-ի «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» բաղադրիչների համար: 

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ: 

«Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ:

Ծրագրով նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023-ի «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին և իրենց կողմից ներկայացվող արտադրանքի և/կամ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:

«Գաղափարի փուլ» 

Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 15 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում: Այս բաղադրիչի  մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 «Աճի փուլ» 

Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 30 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։