Երևանում տեղի է ունեցել IT Intellectual Cup առաջնությունը, որը նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։ 

Առաջնությունն անցկացվել է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոններով։ Առաջին տեղը զբաղեցրել է Synopsys ընկերության թիմը։ Երկրորդ հորիզոնականում էր Picsart-ի, իսկ երրորդ տեղում Osensus-ի թիմը

Մրցանակակիրները պարգևատրվել են գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությանը։

«Ունենալով համայնքային զարգացումը որպես ռազմավարական նպատակ՝ մշտապես կարևորում ենք նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս նոր կապեր հաստատել, ձևավորել ամուր համայնք, ինչպես նաև հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ սատար կանգնել մի շարք կարևորագույն համահայկական ծրագրերի, ինչպիսին է Ազատազէնը։ Նշենք, որ IT Intellectual Cup-ը տարեցտարի ավելի մեծ ճանաչում ու համբավ է վայելում։ Այս տարի խաղին միացել են 57 թիմեր, ինչը, իհարկե, շատ ողջունելի է»,- ասել է IT Intellectual Cup 2023-ի կազմակերպիչ Լիլիթ Հակոբյանը։

IT Intellectual Cup առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2019-ին։

IT Intellectual Cup3.jpg (169 KB)

IT Intellectual Cup 1.jpg (186 KB)

IT Intellectual Cup 2.jpg (159 KB)