Երկու տարի առաջ, երբ SADA-ն բացում էր իր հայաստանյան գրասենյակը, ամպային տեխնոլոգիաների ոլորտում լուծումներ և խորհրդատվություն տրամադրող ընկերությունը նախատեսում էր ունենալ միայն ինժեներների և ֆինանսիստների խումբ և չէր դիտարկում տարածաշրջանը, որպես ծառայությունների շուկա։ Իսկ այսօր SADA Armenia-ի գրասենյակն ունի բազմապրոֆիլ փորձագետների խումբ, ներառյալ վաճառքի և բիզնեսի զարգացման գծով մասնագետներ, որոնք ներկայացնում են SADA-ի ծառայությունները և Google Cloud-ի ամպային լուծումները՝ «ԴիջիԹեք 2023» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է SADA Armenia-ի գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

photo_2023-10-17_12-57-25.jpg (178 KB)

«Հայաստանում գրասենյակ բացելուց ի վեր մեծ աշխատանք է կատարվել, և ընկերության ղեկավար անձնակազմը հնարավորություններ է տեսնում նաև այս տարածաշրջանում»,- նշում է Սյուզաննա Ազոյանը։ 

Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցած «ԴիջիԹեք 2023»-ին այս տարի մասնակցում էր ՏՏ ոլորտի 120 ընկերություն, այդ թվում՝ SADA-ն։ SADA-ի տաղավարը յուրօրինակ էր կահավորված՝ բասկետբոլի ցանցեր երկու կողմում և գնդակներ, իսկ նպատակն էր պարզապես ևս մեկ անգամ հիշել Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի հաղթանակներն ու չեմպիոնությունը, երբ հավաքականի գլխավոր հովանավորը SADA-ն էր։ Տաղավարի սյուներին ու հիմնական մասում թվարկված էին SADA-ի ծառայությունները՝ Google-ի ամպային տիրույթում: 

Sada 6 .jpg (386 KB)

Ի՞նչ է առաջարկում SADA-ն և ինչո՞ւ օգտվել հենց SADA-ի ծառայություններից

ԱՄՆ-ում հիմնված ընկերությունը 23 տարեկան է, հիմնադիրներն են Անի և Հովիգ Սաֆոյանները և նրանց որդին՝ Թոնի Սաֆոյանը, որը նաև ընկերության գործադիր տնօրենն է։ SADA-ն այսօր ծառայություններ է առաջարկում, որոնցով կարող է օգնել տեխնոլոգիական ընկերություններին զարգանալ և ավելի արագ աճել ամպային ճարտարագիտության ու միգրացիայի, ամպային անվտանգության, արտադրողականության, տվյալների վերլուծության և գեներատիվ AI-ի լուծումների միջոցով։ 

Sada 4.jpg (250 KB)

«Սովորաբար, երբ ընկերությունները հետաքրքրություն են հայտնում իրենց տվյալները տեղափոխել ամպային տիրույթ, առանցքային գործոն է դառնում ամպային ճարտարագիտության նախագծումը, որը պետք է գործարկվի ամպային միջավայրում։ Ունենք պրոֆեսիոնալ թիմ Հայաստանում, որն աջակցում է, որպեսզի ընկերությունները ճիշտ նախագծեն և ապա կառուցեն իրենց ենթակառուցվածքները»,- ասում է նա։ 

Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ նաև կարևոր է, որ ամպային լուծումներից օգտվող ընկերությունները կարողանան ճիշտ օգտագործել այդ ծառայությունները և օպտիմալացնեն իրենց ծախսերը։ 

Sada 7 .jpg (412 KB)

Գործունեության աշխարհագրությունը

SADA Armenia-ի գործառնական տնօրենն ասում է, որ ծառայությունը մատուցվում է շուրջօրյա, քանի որ SADA-ն ներկայացված է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Հնդկաստանում։

«Այսինքն՝ ցանկացած ընկերություն, որը SADA-ի միջոցով է անցնում ամպային լուծումների, ստանում է աջակցության շուրջօրյա ծառայություն։ Նաև պետք է նշեմ, որ ունենք պրոֆեսիոնալ ինժեներների խումբ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում գտնվող SADA-ի գրասենյակներում, և չկա որևէ տեխնիկական խնդիր, որին բախվի տվյալ ընկերությունը ամպային ծառայությունների անցնելիս և որը SADA-ի մասնագետները չկարողանան լուծել»,- ասում է նա՝ հավելելով, որ SADA-ի առաջարկները նաև մրցակցային առավելություն ունեն։

Sada 1.jpg (199 KB)

Կրթության թվայնացում Հայաստանում

SADA-ն այս տարի Հայաստանի Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ կնքել է Համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի դպրոցներում կիրառել Google Workspace for Education գործիքակազմը։ Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ սա դպրոցականներին հնարավորություն կտա ավելի վաղ փուլում ծանոթանալ տեխնոլոգիական լուծումներին և հետագայում ավելի մրցունակ լինել։

Sada 2.jpg (214 KB)
 
«Հայաստանում այսօր կան մասնավոր դպրոցներ, որոնք արդեն օգտվում են այդ հարթակից։ Պետական դպրոցներում այն դեռևս ներդրված չէ, սակայն մենք շատ ենք կարևորում Google Workspace for Education-ի կիրառումը, քանի որ դա լայն հնարավորություններ է բացում մարզերում սովորող երեխաների համար։ Օրինակ՝ եթե մարզային դպրոցում բացակայում է ինչ-որ առարկայի ուսուցիչ, աշակերտները կարող են այդ հարթակի միջոցով միանալ այլ դպրոցի դասին, օգտվել նույն նյութերից, գնահատվել համակարգում, ստանալ նույն գիտելիքները, ինչ այլ մարզի կամ մայրաքաղաքի աշակերտները: Այլ կերպ՝ հարթակն ապահովում է հավասար կրթության հնարավորություն բոլորի համար»,- ասում է նա։

Հուշագրով նախատեսվում է այդ ծառայությունները որպես պիլոտային ծրագիր ներդնել չորս դպրոցում։ Հետագայում՝ արդեն կախված ծրագրի հաջող ընթացքից, կլինի նաև այլ դպրոցներում։ «Ըստ իս՝ սա ամենակարևոր նախագծերից մեկն է, քանզի վերաբերում է մեր ապագա սերունդների կրթությանը»,- նշում է SADA Armenia-ի ղեկավարը։

Sada 3 .jpg (265 KB)

Վստահելի գործընկեր

SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023-ի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր և արդեն վեց տարի անընդմեջ ընկերությունը պարգևատրվում է Google Cloud էկոհամակարգում իր ձեռքբերումների, փորձի և ամբողջ աշխարհում բարձր արդյունավետությամբ ծառայություններ մատուցելու համար: Ավելին, ինժեներների վերապատրաստման Google-ի առաջին սերտիֆիկատն աշխարհում ստացել է SADA-ի ինժեները։

Sada 8.jpg (381 KB)

«Այսօր մենք համարվում ենք ամբողջ աշխարհում Google Cloud-ի ամենախոշոր գործընկերներից մեկը և վերջերս ճանաչվել ենք Google Cloud-ի 2023 թվականի Տարվա համաշխարհային գործընկեր։ Մեզ համար նաև շատ մեծ հպարտություն է, որ մեր հիմնադիրները հայկական ծագում ունեն և նաև այդ պատճառով շահագրգռված են եղել Հայաստանում գրասենյակ հիմնել, Google-ի ամպային լուծումները բերել տարածաշրջան, աջակցել մեր երկրին, տեղի տեխնոլոգիական մասնագետներին՝ էլ ավելի զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները, որպեսզի աշխատեն և ներկայացնեն իրենց ծառայությունները նաև գլոբալ մակարդակում»,- ասում է Սյուզաննա Ազոյանը։

Sada 5.jpg (392 KB)

Համագործակցության լայն շրջանակ 

SADA-ն Հայաստանում համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Picsart-ը, Hexact-ը, Service Titan-ը, որը թեև ֆիզիկապես գտնվում է ԱՄՆ-ում, սակայն համարվում է հայկական ընկերություն, հիմնադիրներն էլ հայկական ծագում ունեն, նաև TREBLE Music-ը, որի հիմնադիրները ևս հայեր են։ Իհարկե, համագործակցում են նաև մի շարք այլ ընկերությունների հետ։

«Որպես SADA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ շատ հպարտ եմ, քանզի այս երկու տարիների ընթացքում մեր թիմի աշխատանքի վերաբերյալ համաշխարհային հաճախորդներից բարձր արձագանք ենք ստանում։ Որպես ղեկավար՝ ես շատ հպարտ եմ, սակայն դա նաև պարտավորեցնող է, որպեսզի կարողանանք աշխատանքի որակը պահել այդ բարձր մակարդակում»,- ասում է Սյուզաննա Ազոյանը։ 

 

Suzanna Azoyan 2.jpg (225 KB)