Լոռու մարզի Լեռնապատ գյուղում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» կողմից կազմակերպված «Հաւք» ԱԹՍ մրցույթը:

Մրցույթի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Ողջունելի է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում տեղի ունեցող այս մրցույթը և ընդհանրապես օդային ռոբոտաշինության զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը և հենց դրա համար էլ նախարարությունն աջակցում է «Հաւք» մրցույթի իրականացմանը՝ կարևորելով մեր երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության և երկակի կիրառության տեխնոլոգիաների զարգացումը:

Հաւք 3.jpg (99 KB)

Ուրախալի է, որ ոչ միայն մասնակիցների քանակն է ավելանում և մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում, այլ նաև շատ թիմեր հաջորդիվ սիրողականից անցում են կատարում դեպի ավելի պրոֆեսիոնալ մակարդակ»- նշել է նախարարը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հաւք» 2023-ին որպես մրցակցային ֆոնդ հատկացրել է 15 մլն դրամ։

Հաւք 1.jpg (72 KB)

Մրցույթն այս տարի իրականացվում է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։

ՀՀ ԲՏԱ նախարարությունը «Հաւք» ԱԹՍ մրցույթի գործընկերն է։

Հաւք .jpg (63 KB)

Հաւք 5 (1).jpg (27 KB)
Հաւք 5 (2).jpg (128 KB)