Հայաստանը ներկայացնող 10 ստարտափներ «#Armenia» (Հայաստան) միասնական տաղավարի ներքո Փարիզում մասնակցել են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech-2023 միջազգային ցուցահանդեսին, տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը:

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրել են ոլորտի ներուժն ու նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում:

Մանրամասները՝ տեսանյութում։