ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և ավստրիական «ԳԵԵԿՈ  ԻՆՏ.» ընկերության միջև համագործակցության պայմանագիր է կնքվել, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պայմանագրի շրջանակում ավստրիական ընկերության ներդրումային ծրագրի միջոցներով նախատեսվում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում կազմակերպել գեղարարական և սննդային նշանակության բուսական յուղերի, լուծամզվածքների, եթերայուղերի արտադրություն:

Պայմանագիրն ստորագրել են ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը և «ԳԵԿԿՈ ԻՆՏ․» ՍՊԸ տնօրեն Արիս Սեդրակյանը։