Apple-ը հայտարարել է Apple Design Award 2023 մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած հավելվածների անունները։ Այս մրցանակը շնորհվում է iOS բջջային հավելվածների մշակողներին լավագույն դիզայնի, ինտերֆեյսի, նորարարության, վիզուալների և այլն ձեռքբերումների համար:
Այս տարի ընկերությունը եզրափակիչ փուլ անցած հավելվածներ է ընտրել վեց անվանակարգում։
Ներառականություն
Այս կատեգորիան ներառում է հավելվածներ, որոնք հավասարապես հարմար և մատչելի են ցանկացած կարողությունների և սոցիալական կարգավիճակի օգտատերերի, ինչպես նաև տարբեր լեզուներով խոսող մարդկանց համար:
2023-ին ներառականության համար մրցանակ ստացել են հետևյալ հավելվածները.
- Anne,
- Universe — Website Builder,
- Passenger Assistance,
- Stitch,
- Ancient Board Game Collection,
- Finding Hannah։
Հիացմունք և զվարճանք
Այս կատեգորիայում հայտնվել են Apple-ի տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանցային հավելվածները․
Ինտերակտիվություն
Այդ կատեգորիայում ներառվել են հավելվածներ՝ ինտուիտիվ ինտերֆեյսով և հեշտ կառավարման համակարգով.
Հանրության վրա ազդեցություն
Այս կատեգորիայի հավելվածներն օգնում են լուծել սոցիալական տարբեր խնդիրներ.
Տեսողական էֆեկտներ և գրաֆիկա
Այս կատեգորիում ընդգրկվել են բարդ անիմացիաներով, տեսողական էֆեկտներով և գրաֆիկայով խաղերն ու հավելվածները․
Նորարարություն
Այս կատեգորիան ներառում է հավելվածներ, որտեղ մշակողները գտել են Apple-ի տեխնոլոգիաների օգտագործման անսովոր եղանակներ կամ առաջինն են աշխատել նոր գրադարանների հետ.
- SwingVision: A.I. Tennis App,
- Camo Studio,
- Rise: Energy & Sleep Tracker,
- Resident Evil Vilage,
- Stitch,
- Marvel Snap։
Նշենք, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունիսի 5-ին ընկերության գրասենյակում WWDC միջոցառման ժամանակ։ Հաղթողները ավանդաբար կստանան ալյումինե խորանարդ, որի վրա փորագրված է հավելվածի անվանումը և անվանակարգը, ինչպես նաև այլ մրցանակներ Apple-ից:






