Stellar7Project ընկերությունը թողարկել է The Witcher 3: Wild Hunt տեսախաղի նոր տարբերակ, որի հերոսը՝ Գերալտը հետկովիդային սինդրոմ ունի (այսպես կոչված երկարատև կովիդ) և պայքարում է դրա հետևանքների դեմ։
Long COVID Mode-ն այս վիճակի իրական ախտանիշները վերածում է բացասական ներխաղային էֆեկտների, որոնք կյանքը զգալիորեն բարդացնում են ինչպես կախարդ Գերալտի, այնպես էլ խաղացողի համար։
Գերալտի մոտ հետկովիդային ախտանշանները սրվում են հիվանդության առաջխաղացմանը զուգահեռ (ցուցադրվում է էկրանին): Ընդհանուր առմամբ կա հիվանդության չորս մակարդակ, որոնք ուղեկցվում են գերհոգնածությունից մինչև հյուծվածություն: Վերջին փուլում.
- Դիմացկունությունը վերականգնվում է առավելագույն արժեքի միայն մինչև 20%-ի չափով,
- Առողջության պաշարը կրճատվում է ավելի քան կիսով չափ,
- Կախարդական բնազդների օգտագործումը հանգեցնում է ուշագնացության վիճակի,
- Գերալտի հիշողությունը սկսում է խափանվել. ինվենտարը բացելիս նա կարող է կորցնել պատահական իր,
- Մեդիտացիա անելիս հերոսը կարթնանա ընտրված ժամից շուտ կամ ուշ:
Որպես այդպիսին, Long COVID Mode-ը երկարատև կովիդի դեմ համընդհանուր բուժում չի առաջարկում, սակայն թույլ է տալիս մեղմել համախտանիշի դրսևորման սրությունը Tawny Owl կոչվող էլիքսիրով: Հանգիստը նույնպես օգտակար է վաղ փուլերում:
Խաղի Long COVID Mode-ը կարելի է անվճար ներբեռնել Nexus Mods-ի կայքից: Տեղադրելու համար հարկավոր կլինի կա՛մ Nexus Mod Manage ծրագիր, կա՛մ ֆայլերը տեղափոխել ցանկալի թղթապանակ: Առայժմ խաղի այս ռեժիմը համատեղելի է միայն The Witcher 3: Wild Hunt-ի հետ 1.31 կամ 1.32 տարբերակների հետ:
Տեսախաղի այս ռեժիմն ստեղծվել է անվճար՝ Long COVID Europe-ի պատվերով, որը հուսով է բարձրացնել խաղացողների իրազեկությունը հետկովիդային համախտանիշի և դրան ուղեկցող դժվարությունների մասին (աշխարհում կա ավելի քան 65 միլիոն այդպիսի մարդ):






