Ապրիլի 16-ին Elite Plaza Business Center-ի Grand Ballroom սրահում տեղի կունենա Հայաստանում նախադեպը չունեցող մրցույթ՝ Code Battle ծրագրավորողների միջև։

Միջոցառմանը կմասնակցեն թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողներ, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, որոնք հետաքրքրված են մշտապես զարգացող ՏՏ ոլորտով:

Մրցույթի արդյունքում կլինի երեք հիմնական հաղթող, որոնք կխրախուսվեն տարբեր չափի դրամական պարգևներով, իսկ մնացած մասնակիցները կստանան նվերներ։

Code Battle-ը կազմակերպում է Full Learning ընկերությունը։ Նպատակն է միավորել թե´ Հայաստանի և թե´ այլ երկրների ծրագրավորողներին, որոնք միմյանց հետ ծանոթանալու, ուժերը փորձելու և մեկ թիմ դառնալու հնարավորություն կունենան։

Կստեղծվեն տարբեր կապեր և համագործակցություններ։ Միջոցառմանը մասնակցի շուրջ 300 ծրագրավորող։ Այն կմեկնարկի ժամը 11:00-ին, մուտքն անվճար է։

Code Battle.jpg (116 KB)