iPhone-ի ո՞ր մոդելներից են ամենաշատը գոհ օգտատերերը եւ ինչո՞ւ դրանց թվում նոր մոդելներ չկան

5 հոկտեմբերի, 2022  12:41

iPhone SE-ն առաջին տեղն է զբաղեցրել Apple սարքերի վարկանիշային աղյուսակում, որը կազմել է հանրահայտ AnTuTu ընկերությունը՝ օգտատերերի բավարարվածության վերաբերյալ տվյալների հիման վրա: Այս ցանկում նորագույն սմարթֆոնը iPhone 12 mini-ն է։ Իսկ ահա ավելի նոր մոդելներ, ներառյալ այս տարի թողարկված, չկան:

iPhone SE-ի օգտատերերի բավարարվածության վարկանիշը մոտ 98 տոկոս է: Հիշեցնենք, որ այս սմարթֆոնների առաջին սերունդը թողարկվել է 2016 թ., երկրորդը՝ 2020-ին, իսկ երրորդը՝ 2022-ին։ iPhone SE-ն համարվում է Apple-ի ամենամատչելի սմարթֆոնը։ Բացի դրանից, հեռախոսի կոմպակտ չափերը շատ գրավիչ են այն մարդկանց համար, որոնք այդպես էլ չեն հարմարվել հսկայական սմարթֆոններին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է iPad Air4 պլանշետը, որը թողարկվել է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին։

Երրորդ տեղը զբաղեցրել է հին iPhone 6s Plus-ը, որը թողարկվել է 2015 թ․, բայց, կարծես թե, դեռ չի կորցրել իր արդիականությունը։

iphones-ratings.png (349 KB)

Բոլոր թվարկված մոդելները ստացել են ավելի քան 97 տոկոս դրական արձագանք:

Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաեւ iPad Pro 2-ը, iPhone 6s-ը, iPhone 12 mini-ն, iPhone 7-ը, iPad Pro 4-ը (12,9 դյույմանոց) iPhone SE2-ը եւ iPad Pro 4-ը (11 դյույմանոց): Սակայն iPhone 14 շարքի նորագույն սմարթֆոնները եւ նույնիսկ անցյալ տարվա iPhone 13-ը չեն ներառվել վարկանիշում։

Ինչո՞ւ:

Ինչ վերաբերում է iPhone 14-ին, կարելի է վստահորեն ասել, որ դրանք ունեն ավելի շատ խնդիրներ, քան սպասվում էր, եւ շատերը, բավական օբյեկտիվ պատճառներով դժգոհ են այս սարքերից։

Օրինակ՝ iPhone 14-ում բացակայում է երկհաճախական GPS մոդուլը, որի ճշգրտությունը կարող է հասնել մինչեւ 3 մետրի: Մեկ հաճախականությամբ GPS-ն դեպքում խափանումներն ավելի շատ են լինում եւ դրա ճշգրտությունը մոտ 5 մետր է:

Շատերին շփոթեցնում է եւ այն, որ Apple-ի նոր սմարթֆոնն իրականում շատ չի տարբերվում անցյալ տարվա մոդելից։ Իհարկե, կան որոշ փոփոխություններ՝ էկրանը մեծացել է, պրոցեսորը մի փոքր արագացել է, իսկ տեսախցիկները մի փոքր բարելավվել են։ Բայց մնացած հարցերում սա նույն սմարթֆոնն է, եւ, հետեւաբար, շատերը պարզապես հինը նորով փոխելու իմաստ չեն տեսնում:

Շատերին հիասթափեցրել է նաեւ iPhone 14 նոր շարքի «մինի» փոքր մոդելների բացակայությունը, թեեւ անցյալ տարվա շարքում նման սմարթֆոն եղել է: Իսկ կոմպակտ սմարթֆոնները մարդկանց ակնհայտորեն դուր են գալիս, եւ պատահական չէ, որ iPhone SE-ն առաջին տեղն է զբաղեցրել AnTuTu-ի վարկանիշում։

Պատահական չէ, որ նոր iPhone-ների վաճառքներն այդքան դանդաղ են՝ շատերը չեն հասկանում, թե ինչ իմաստ ունի վճարել նոր սարքի համար, որը քիչ առավելություններ ունի հնի նկատմամբ, եւ աշխատանքում էլ ամեն ինչ չէ, որ հարթ է:

Ի դեպ, iPhone 14 Pro-ն եւ iPhone 14 Pro Max-ն ավելի լավ են վաճառվում, քան վանիլային iPhone 14-ը, սակայն օգտատերերը դրանցից էլ շատ գոհ չեն: Մասնավորապես, Verizon ցանցում աշխատող սմարթֆոնների դեպքում զանգը կարող է անջատվել խոսակցության ժամանակ, բացի դրանից, հեռախոսը վատ ազդանշան ունեն։ Ավելին, iPhone 14 Pro-ի արտաքին տեսքը շատ արագ փչանում է, իսկ հետեւի վահանակը շատ շուտ է վնասվում, եւ նրանից հեշտությամբ մաքրվում է փայլատ շերտը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ