Android 13-ը թողարկվել է դեռ 5 ամիս առաջ, սակայն կիրառվում է սարքերի ընդամենը 5,2%-ի վրա

20 հունվարի, 2023  21:35

Android 13 բջջային օպերացիոն համակարգի թողարկումից անցել է ավելի քան հինգ ամիս, սակայն այն տեղադրված է Android սարքերի ընդամենը 5.2%-ի վրա, ինչի մասին վկայում է Google-ի պաշտոնական վիճակագրությունը։

Ինչպես տեղեկացնում է 9to5google.com-ը, նախկինում Google-ը ամեն ամիս ծրագրավորողներին տեղեկացնում էր Android-ի տարբեր տարբերակների բաշխվածության մասին, սակայն վերջին տարիներին նման հաշվետվություններն անկանոն կերպով են հրապարակում։

Վերջին անգամ նման տվյալներ հրապարակվել են 2022-ի օգոստոսին, փաստացի Android 13-ի թողարկումից անմիջապես առաջ: Այժմ Google-ը 2023 թ․ առաջին անգամ հրապարակել է աղյուսակ, որում հստակ երևում է Android-ի տարբեր տարբերակների բաշխվածության ներկա պատկերը։

android market share.JPG (22 KB)
Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Android-ով սարքերի միայն 5,2%-ն է ներկայումս աշխատում Android 13-ով: Android 12-ի և Android 12L-ի բաշխվածությունը կազմում է 18,9%, 2022-ի օգոստոսի 13,5%-ի համեմատ: Ամենատարածվածը Android 11-ն է՝ 24,4% մասնաբաժնով։

Android օպերացիոն համակարգի հին տարբերակներից հարկ է նշել, որ Android 8.0 Oreo-ի մասնաբաժինն առաջին անգամ նվազել է 10%-ից և կազմել 9,5%: Google-ի վիճակագրությունում ամենահին Android տարբերակը Android 4.4 KitKat-ն է, որի մասնաբաժինը 2022-ի օգոստոսից ի վեր նվազել՝ 0.9%-ից հասնելով մինչև 0.7%-ի: Նախկինում հաշվետվությունում ամենահին տարբերակը Android 4.1 Jelly Bean-ն էր, սակայն այժմ այն ​​պարզապես ներառված չէ Google-ի 2023-ի վիճակագրությունում:

android share .jpg (209 KB)

Apple ընկերության iOs օպերատցիոն համակարգի տարբերակների բաշխվածությունը 2022-ի դրությամբ հետևյալ պատկերն ունի․ ըստ gs.statcounter.com-ի տվյալների՝ ամենամեծ մասնաբաժինն ունի iOS 16.1-ը՝ 40.4%, երկրորդ տեղում է iOS 15.6-ը՝ 14.77%, այնուհետև iOS 16.0-ը՝ 13.39%, իսկ չորրորդ տեղում է iOS 15.7-ը՝ 6.39%: Ամենաքիչ տարածված տարբերակներ են iOS 16.2-ը (ամենաթարմ տարբերակն է) և iOS 15.5-ը՝ համապատասխանաբար 4.43% և 3.49% մասնաբաժիններով։

 ios distribution.JPG (125 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ