Ի՞նչ խնդիրներից են դժգոհում iPhone 14-ներ եւ Apple-ի ականջակալներ օգտագործողները

27 սեպտեմբերի, 2022  17:46

Օգտատերերն այնքան էլ գոհ չեն նոր iPhone 14-ից, iPhone 14 Pro-ից, ինչպես նաեւ AirPods Pro 2 ականջակալներից։ Նրանք համացանցում պատմում են այն խնդիրների մասին, որոնք հայտնաբերել են թվարկված սարքերում։

Բոլոր այդ սարքերը թողարկվել են բոլորովին վերջերս. դրանք պաշտոնապես ազդարարվել են Apple-ի սեպտեմբերյան պրեզենտացիայի ժամանակ։

iPhone 14 Pro. ազդանշանի հետ կապված խնդիրներ եւ հետին վահանակի անփայլ շերտի շերտատում

eSIM քարտող ունեցող iPhone 14 Pro սմարթֆոնները կորցնում են ազդանշանը եւ ավելի դանդաղ են աշխատում, քան iPhone 12-ը եւ iPhone 13-ը, այս խնդիրներից շատերն են դժգոհում համացանցում։

Նրանց խոսքով՝ Verizon ցանցում աշխատող iPhone 14 Pro-ով եւ iPhone 14 Pro Max-ով կատարած հեռախոսազանգը հանկարծակի կարող է անջատվել։ Այս հեռախոսները նաև վատ ազդանշան ունեն։ iPhone 14 Pro-ի օգտատերերից մեկի խոսքով, երբ ինքը տանն է, ազդանշանը շատ թույլ է՝ ընդամենը մեկ-երկու գիծ, այն դեպքում, երբ iPhone 13-ը նման խնդիրներ չուներ։ Բացի դրանից, նրա խոսքով՝ iPhone 13-ի արագությունը 5G ցանցում ավելի բարձր էր, քան iPhone 14 Pro-ի դեպքում է։

iPhone 14 Pro Max-ի օգտատերը դժգոհել է, որ ազդանշանը պարզապես անհետանում է 4G ցանցից 5G ցանցի անցնելու ժամանակ եւ վերականգնվում է մի քանի վայրկյան հետո՝ շատ ավելի ուշ, քան iPhone 12 Pro Max-ի դեպքում է։

Օգտատերերը դժգոհում են նաեւ, որ iPhone 14 Pro-ի արտաքին տեսքը արագ փչանում է, իսկ հեռախոսի հետևի մասը խոցելի է եւ շուտ է վնասվում (քերծվածքներ առաջանում են անգամ այն հեռախոսների վրա, որոնք ցուցադրված են խանութների ցուցափեղկերում), հատկապես մանուշակագույն տարբերակում։ Օգտատերերի խոսքով՝ հեռախոսի հետևի հատվածից պոկվում է անփայլ շերտը։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Apple-ի սարքերում անփայլ էֆեկտ ստանալու համար ապակու մակերեսին խեցե փոշի են լցնում։ Հավանաբար, երկու միանգամայն տարբեր նյութերի միացությունը նման տեխնոլոգիայով բավական արագ է հանգեցնում շերտատման։

iPhone-14-Pro-scratches.png (308 KB)

Անփայլ շերտի պոկվելուց դժգոհում են շատերը, բայց, ըստ երեւույթին, սա չի մտնում  երաշխիքի մեջ. առայժմ հայտնի չէ որևէ դեպք, որ Apple-ը նորով փոխարինած լինի այսպիսի խնդիր ունեցող iPhone 14 Pro-ն։

iPhone 14. երկհաճախական GPS մոդուլի բացակայություն

iPhone 14-ը չունի երկհաճախական GPS մոդուլ, որի ճշգրտությունը կարող է հասնել 3 մետրի։ Մեկ հաճախականություն ունեցող GPS-ի աշխատանքում ավելի շատ են խափանումներ լինում, իսկ դրա ճշգրտությունը մոտ 5 մետր է։ Բայց երկհաճախական GPS մոդուլ ունեն միայն iPhone 14 Pro-ն եւ iPhone 14 Pro Max-ը։

Հեռախոսի արտաքինը եւ բնութագրերը նույնպես հուսահատեցրել են շատ օգտատերերի, եւ այս ամենի պատճառով iPhone 14-ի ստանդարտ տարբերակի վաճառքը շատ թույլ է։ Հիշեցնենք, որ առաջին շաբաթվա ընթացքում iPhone 14-ի վաճառքը նվազել է 70 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցում iPhone 13-ի վաճառքի համեմատ։

Ընդ որում՝ iPhone 14 Pro-ի եւ iPhone 14 Pro Max-ի վաճառքն ավելացել է 56 տոկոսով։ Բայց, հաշվի առնելով այն, թե որքան խնդիրներ են հայտնաբերել օգտատերերն այդ հեռախոսներում, դժվար է ասել, թե արդյոք դրանց վաճառքը կշարունակի բարձր մնալ։

AirPods Pro 2. ականջակալների հետ կապված բազմաթիվ խնդիրներ

Օգտատերերի խոսքով՝ աղմուկը խլացնող AirPods Pro 2 նոր ականջակալները անջատվում են iPhone-ի կամ iPad-ի հետ օգտագործելիս։

Ականջակալների անջատման պատճառն առայժմ հայտնի չէ. գուցե, հավաքածուի միջնաշերտի (ընթացիկ միջնաշերտը՝ 5A377) կամ էլ iOS 16-ում առկա խոտանի հետևանք է։ Չի բացառվում, որ ականջակալները կարող են ունենալ նաեւ ապարատային բնույթի խնդիրներ, բայց դրա հավանականությունը, մասնագետների կարծիքով, այնուամենայնիվ, ավելի ցածր է, քանի որ AirPods Pro 2-ը օրիգինալ AirPods Pro-ի կատարելագործված տարբերակն է, որն արդեն առաջին տարին չէ, որ շուկայում է։

Apple-AirPods-Pro-2nd-gen.jpg (37 KB)

Որոշ օգտատերեր տեղեկացրել են նաեւ, որ լիցքավորման պատյանի դինամիկը չի աշխատում։

Ոչ բոլոր նոր սարքեր են խնդրահարույց

Apple Watch Ultra ժամացույցներն ազդարարվել են այդ նույն սեպտեմբերյան միջոցառման ժամանակ, բայց դրան, ինչպես երեւում է, «անուն դնել չես կարող»։ Ժամացույցը, ինչպես խոստացել էր արտադրողը, իսկապես ամուր է և դիմացկուն։ Այն արժանապատվորեն դիմացել է մեխերով լի տարայում «արկածներին», հատակին հարվածելուն եւ անգամ մուրճի հարվածներին։ Պարզվել է նաեւ, որ այն կարող է դիմանալ խոստացված 40 մետրից ավելի շատ խորասուզվելուն։


 
 
 
 
  • Արխիվ