Apple Watch Ultra ժամացույցը կարող է խոստացված 40 մետրից ավել խորության դիմանալ

27 սեպտեմբերի, 2022  12:20

Բլոգերները շարունակում են Apple Watch Ultra ժամացույցը նորանոր թեսթերի ենթարկել: Երեկ նրանք այն գցել էին հատակին, դրել մեխերով տարայի մեջ ու նույնիսկ հարվածել մուրճով։ Իսկ այժմ DC Rainmaker ալիքի հեղինակը փորձել է այն սուզել։

Apple-ի տվյալներով՝ իրենց նոր ժամացույցը պաշտպանվածության բարձր աստիճան ունի՝ այդ թվում՝ ջրից, եւ այն կարող է դիմանալ մինչեւ 130 ոտնաչափ (40 մետր) խորության: Նոր փորձի հեղինակը հատուկ խցիկում ավելի բարձր ճնշում է ստեղծել, քան լինում է 40 մետր խորության վրա, ինչից հետո այնտեղ է իջեցրել ժամացույցը։

Apple Watch Ultra-ն չի վնասվել փորձից։ Երբ գերազանցվել է 40 մետր խորությունը, ժամացույցն ազդարարել է այդ մասին եւ դադարել է ցույց տալ խորության ճշգրիտ ցուցանիշը։

Ըստ բնութագրերի՝ Apple Watch Ultra-ն իրականում 100 մետր սուզվելու հնարավորություն ունի, սակայն ոչ ոք այդպիսի փորձ դեռ չի արել:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ