Redmi K60, K60E և K60 Pro. Xiaomi-ն ներկայացրել է Redmi K60 սմարթֆոնների նոր շարքը

28 դեկտեմբերի, 2022  12:30

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi K60 սմարթֆոնների նոր շարքը, որում ներառված են Redmi K60, Redmi K60 Pro և Redmi K60E մոդելները:

Բոլոր երեք սմարթֆոններն էլ ունեն 6,67 դյույմանոց հարթ OLED էկրաններ՝ 3200×1440 պիքսել լուծաչափով, 120 Հց թարմացման արագությամբ և հպման նմուշառման 480 Հց արագությամբ։ Մնացած բնութագրերը տարբեր են:

Redmi K60 Pro

Redmi K60 Pro-ն նոր շարքի ամենաառաջադեմ մոդելն է, ավելին, այն Redmi ընտանիքի առաջին սմարթֆոնն է, որն անլար լիցքավորման աջակցություն է ստացել. 5000 մ/Աժ մարտկոցը կարող է ամբողջությամբ լիցքավորվել ընդամենը 19 րոպեում։ Անլար լիցքավորման հզորությունը 120 Վտ է, լարային տարբերակի հզորությունը՝ 30 Վտ։

Սարքն աշխատում է առաջատար Snapdragon 8 Gen 2 մեկ չիպային հարթակով:

Redmi-K60-pro

Հեռախոսի հետևի մասում եռակի տեսախցիկ է.

  • Sony IMX800 1/1.49" 50 ՄՊ հիմնական սենսոր՝ օպտիկական կայունացման  աջակցությամբ,
  • Գերլայնանկյուն 8 ՄՊ մոդուլ,
  • 2 ՄՊ սենսոր մակրոլուսանկարչության համար:

Առկա է նաև 16 ՄՊ սենսորով առջևի սելֆի տեսախցիկ։

Redmi K60 Pro-ի հետևի վահանակն ապակուց է, բայց կա նաև K60 Pro Champion Performance Edition, որի հետևի վահանակը կևլարից է (ամուր, ջերմակայուն սինթետիկ մանրաթելից է պատրաստված նյութ):

Redmi K60

Redmi K60-ն նույնպես ունի անլար լիցքավորման աջակցություն, բայց ավելի քիչ հզորությամբ: Մարտկոցի հզորությունը՝ 5500 մ/Աժ, լարային լիցքավորման հզորությունը՝ 67 Վտ, անլար հզորությունը՝ 30 Վտ։

Redmi K60-ն աշխատում է Snapdragon 8+ Gen 1 չիպով:

Redmi-K60

Տեսախցիկն այստեղ նույնպես եռակի է.

  • Հիմնական 64 ՄՊ սենսոր՝ օպտիկական կայունացման աջակցությամբ,
  • 8 ՄՊ սենսոր,
  • 2 ՄՊ սենսոր։

Առջևի տեսախցիկի լուծաչափը, ինչպես հին մոդելի դեպքում, 16 մեգապիքսել է։

Redmi K60-ի հետևի վահանակն ապակուց է, սակայն կա նաև կաշվեպատ տարբերակ։

Redmi K60E

Redmi K60E-ն նոր շարքի ամենամատչելի սմարթֆոնն է։

Սարքը համալրված է 8 միջուկանի MediaTek Dimensity 8200 չիպով՝ 3,1 ԳՀց հաճախականությամբ և Mali-G610 MC6 գրաֆիկական արագացուցիչով։

Redmi-K60e

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը ներառում է.

  • 48 ՄՊ սենսոր՝ օպտիկական կայունացման աջակցությամբ,
  • 8 ՄՊ սենսոր,
  • 2 ՄՊ սենսոր։

Առջևի տեսախցիկի լուծաչափը, սակայն, ավելի մեծ է, քան նախորդ երկու մոդելներինը՝ 20 ՄՊ։

Սմարթֆոնն աշխատում է MIUI 13 ինտերֆեյսով, մինչդեռ ավագ մոդելներում կիրառվում է ավելի նոր՝ MIUI 14 ինտերֆեյս:

Ի՞նչ արժեն Redmi K60 շարքի սմարթֆոնները

Սմարթֆոնների գինը կախված է օպերատիվ և ներկառուցված հիշողության ծավալից։

  • Redmi K60 Pro-ի բազային տարբերակը 8/128 ԳԲ հիշողությամբ արժե 475 դոլար,
  • 8/256 ԳԲ — $515,
  • 12/256 ԳԲ — $560,
  • 12/512 ԳԲ — $620,
  • 16/512 ԳԲ — $660։

  • Redmi K60-ի բազային տարբերակը 8/128 ԳԲ հիշողությամբ արժե $360,
  • 8/256 ԳԲ — $390,
  • 12/256 ԳԲ — $430,
  • 12/512 ԳԲ— $475,
  • 16/512 ԳԲ — $515։

  • Redmi K60E-ի բազային տարբերակը 8/128 ԳԲ հիշողությամբ արժե $315,
  • 8/256 ԳԲ – $345,
  • 12/256 ԳԲ – $375,
  • 12/512 ԳԲ – $400։

 


 
 
 
 
  • Արխիվ