ԿԲ-ն «Անմիջական Հաջողություն Արմենիա» ներդրումային ընկերությանը լիցենզիա չի տրամադրել․ զգուշացում

4 հուլիսի, 2024  09:51

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) ներդրումային ընկերությանը ԿԲ-ն չի տրամադրել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ այն գործում է ԿԲ-ի վերահսկողության շրջանակից դուրս: ԿԲ տարածած հայտարարությունում ասվում է․

«Կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ

«Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) անվանումով ներկայացող ընկերությունն իր կողմից բացված կայքէջերի և հեռախոսազանգերի միջոցով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց եկամուտ ստանալու հրապարակային առաջարկով:

Կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս»: 


 
 
 
 
  • Արխիվ