Թողարկվել է Android 15-ի 3-րդ բետա տարբերակը․ ի՞նչ առանձնահատկություններ ունի այն

19 հունիսի, 2024  20:10

Թողարկվել է Android 15 Beta 3 բջջային օպերացիոն համակարգը, որն ստացել է Platform Stability կարգավիճակ, ինչը նշանակում է, որ մշակողների համար API-ը և հարթակի հավելվածների հետ կապված փոփոխություններ այլևս չեն արվի, իսկ Android 15-ի վրա կենտրոնացած ծրագրային արտադրանքներն արդեն կարող են թողարկվել Google Play-ում։

Android 15-ի երրորդ բետա տարբերակը նոր հնարավորություններ է բացում մեդիա տվյալների և արհեստական բանականության հետ աշխատելու համար, հնարավորություններ՝ օգտագործելու տարբեր ձևի ու ոչ ստանդարտ չափի սարքեր, բարելավվել են մարտկոցի արդյունավետությունը և հավելվածի կայունությունը, ավելացվել է օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունը։ Բոլոր այս փոփոխությունները վերաբերում են տարբեր շարքերի սարքերի։

Android 15 -ի համար օպտիմիզացված հավելվածներում օգտահաշիվներ մուտք գործելիս թույլտվության հիմնական մեթոդը դարձել են մուտքի բանալիները, որոնք պաշտպանված են կենսաչափական տվյալների կամ կողպման կոդի միջոցով. դրա անջատվելու դեպքում համակարգը կառաջարկի մուտքի այլընտրանքային տարբերակներ. բոլոր առկա տարբերակները կցուցադրվեն համակարգի ստեղնաշարով կամ բացվող ցուցակներով մուտքագրման դաշտերում: Երրորդ կողմի մշակողները կկարողանան կիրառել նույնականացման համակարգային մեխանիզմը:

Android WebView բաղադրիչն այլևս չունի WebSQL-ի աջակցություն. setDatabaseEnabled և getDatabaseEnabled պարամետրերը համարվում են հնացած։ WebSQL-ն ավելի վաղ հեռացվել էր Chrome-ից և այլևս չի աշխատի Android WebView-ում: Առաջիկա 12 ամիսների ընթացքում այս մեթոդները կապաակտիվացվեն Android-ի բոլոր տարբերակներում։

Google-ը նաև ծրագրավորողներին հորդորել է ուշադրություն դարձնել Android 15-ի մի քանի կարևոր տեխնիկական նորամուծությունների վրա: Մասնավորապես, փոփոխություն է եղել FLAG_STOPPED փաթեթում. Հավելվածների կարգավիճակը մնում է դադարեցված, քանի դեռ օգտատերը չի գործարկել դրանք կամ անուղղակի փոխազդեցություն չի ունեցել դրանց հետ:

Համակարգը նաև ստացել է էջերի 16 կիլոբայթ հիշողության աջակցություն. եթե հավելվածը մշակվել է Android Native Development Kit (NDK) գործիքների միջոցով, որոնք ապահովում են մուտք դեպի սարքի ֆիզիկական բաղադրիչներ, ապա այդպիսի հավելվածները պետք է վերակոմպիլյացիայի ենթարկվեն՝ 16 կիլոբայթ էջերին աջակցություն ունենալու համար։

Android 15-ում հայտնվել է նաև «Մասնավոր տարածք» (Private Space) գործառույթը։ Սա սարքի վրա տարածություն է, որտեղ նույնականացման լրացուցիչ մակարդակի ներքո կարելի է պահել գաղտնի հավելվածները:

Սարքերի ցանկը, որոնց վրա կարելի է տեղադրել Android 15-ը, հասանելի է առանձին էջում։ Որպես այլընտրանք կարելի է ներբեռնել 64 բիթանոց համակարգի պատկերներ և գործարկել դրանք Android Studio-ի էմուլյատորի միջոցով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ