Android-ի ԱԲ գործառույթը սմարթֆոնները կպաշտպանի գողությունից

12 հունիսի, 2024  18:32

Google-ն սկսել է փորձարկել սմարթֆոնները գողանալուց պաշտպանելու գործառույթը Android սմարթֆոնների համար, հաղորդում է The Verge-ը։

Գործառույթը ներկայացվել է մայիսին և այժմ հասանելի է բետա տարբերակով՝ միայն Բրազիլիայի օգտատերերի համար: Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ներկայացնել։

Տեխնոլոգիան հիմնված է արհեստական բանականության ալգորիթմների վրա և կարող է ֆիքսել սարքը գողանալու փորձերը՝ վերլուծելով սարքի անսովոր շարժումները։ Բացի դրանից՝ գործառույթը կարող է հայտնաբերել այն դեպքերը, երբ սմարթֆոնը չարտոնված կերպով օգտագործվում է անծանոթ ցանցերին միանալու ժամանակ։

Այս գործառույթը պաշտոնապես ներկայացվել է Google I/O համաժողովի ժամանակ, որի շրջանակում ներկայացվել են նաև Android 15 օպերացիոն համակարգի գաղտնիության այլ թարմացումներ։ Գործառույթի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ չի գաղտնազերծվել։

Android 15 օպերացիոն համակարգը ներկայումս փորձարկման փուլում է։ Դրա ամբողջական թողարկումը սպասվում է 2024-ի աշնանը։ Նոր օպերացիոն համակարգն առաջինը կստանան Google սմարթֆոնները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ