Apple Watch-ը փրկել է կանադացի հրշեջի կյանքը

18 հունիսի, 2024  18:10

Apple Watch խելացի ժամացույցը կանադացի մի հրշեջի զգուշացրել է նրա առողջական լուրջ խնդիրների մասին և դրանով իսկ փրկել նրա կյանքը։ Թրևիս Չալմերսը Global News-ին պատմել է, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Մասնավորապես, նա պատմել է, որ որդու հետ հոկեյ խաղալիս է եղել, երբ կրծքավանդակի շրջանում ջերմություն և գլխացավ է զգացել, սակայն որոշել է, որ դրանք ընդամենը մրսածության սկզբի ախտանիշներ են։ Սակայն, երբ նայել է իր խելացի ժամացույցի էկրանին, տեսել է, որ իր մոտ առաջացել է նախասրտերի ֆիբրիլացիա՝ վտանգավոր վիճակ, որի դեպքում սրտի փորոքները բաբախում են արագ, քաոսային տեմպով։

«Այնուհետև ես դստերս հետ պառկեցի ևս կես ժամ և Apple Watch-ի միջոցով հետևում էի սրտի աշխատանքին. այն բառացիորեն պատրաստ էր դուրս թռչել իմ կրծքավանդակից»,- ասել է նա:

Շտապ հոսպիտալացվելուց հետո բժիշկները Չալմերսի մոտ ախտորոշել են զարկերակներից մեկի ամբողջական խցանում: Փաստացի, եթե ​​տղամարդն ուշադրություն չդարձներ ժամացույցի ազդանշանին, նրա մոտ կարող էր ինֆարկտ կամ ինսուլտ տեղի ունենալ։

Չնայած Չալմերսը իրեն գերազանց ֆիզիկական մարզավիճակում է պահում՝ նա շատ է զարմացել, երբ տեսել է բժշկական թեստերի արդյունքներ։ Նա խոստովանել է, որ շատ երախտապարտ է իր Apple Watch-ին վտանգի մասին ժամանակին զգուշացնելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ