Apple-ը դադարեցրել է Vision Pro 2-ի մշակումը․ ի՞նչն է պատճառը

19 հունիսի, 2024  18:41

Apple-ը դադարեցրել է իր առաջատար Vision Pro խառ իրականության երկրորդ սարքի մշակման աշխատանքները և իր ջանքերը կենտրոնացնում է ավելի մատչելի և բյուջետային սարք մշակելու վրա։ Ընկերությունն արդեն կրճատել է Vision Pro-ի երկրորդ սերնդի վրա աշխատող աշխատակիցների թիվը և կասեցրել է պայմանագրերը բաղադրիչների մատակարարների հետ։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ հղում կատարելով The Information-ին։

Նախկինում Apple-ը նախատեսում էր թողարկել խառը իրականության սարքերի երկու շարք՝ առաջատար Vision Pro և ավելի բյուջետային մոդել: Սակայն այժմ ընկերությունը նվազեցրել է Vision Pro 2-ի զարգացման առաջնահերթությունը: Apple-ը կենտրոնացած է ներկայիս սերնդի Vision Pro-ի բաղադրիչներն ավելի էժան դարձնելու և հաջորդ բյուջետային մոդելի համար նորացված էկրան ստեղծելու վրա:

Apple-ը N109 ծածկագրով լրացված իրականության սարքերի բյուջետային տարբերակի վրա սկսել է աշխատել դեռ 2022-ից։ Նպատակը եղել է այս մոդելը ամենաբարձրակարգ iPhone-ների գնով՝ շուրջ 1600 դոլարով վաճառելը: Նոր մոդելի թողարկման սկզբնական պլանը նախատեսված էր 2024-ի վերջին, սակայն նախատիպը այդպես էլ չավարտվեց: Այժմ Apple-ը փորձում է հնարավորինս նվազեցնել սարքի գինը՝ չհրաժարվելով հիմնական գործառույթներից, ինչը, հավանաբար, կհետաձգի սարքի մասին անոնսը առնվազն մինչև 2025-ի վերջ։

Բյուջետային մոդելը կունենա նույն բարձրորակ էկրանները, ինչ առաջին սերնդի Vision Pro-ն, սակայն հագեցած կլինի ավելի քիչ տեսախցիկներով, գլխին ամրացնելու ավելի պարզ հարմարանքով և պակաս հզոր բարձրախոսներով: Բացի դրանից՝ նոր սարքը կլինի մեկ երրորդով ավելի թեթև, քան առաջատար մոդելը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ