ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Huawei-ը սկսել է տավարի միս վաճառել՝ դառնալով Չինաստանում մսի խոշորագույն ներկրողը

14 հունիսի, 2024  22:06

Huawei-ը կրկին գլխավորել է չինական շուկան, սակայն այս անգամ շատ անսպասելի կերպով։ Ընկերությունը դարձել է Չինաստանում տավարի մսի խոշորագույն ներկրողը, այս մասին տեղեկացնում է Tom's Hardware-ը:

Ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր է դառնում, երբ պարզվում է, որ Huawei-ի այս նոր բիզնեսը պայմանավորված է ամերիկյան պատժամիջոցներով և փաստացի դրա հետևանքն է։

Բանն այն է, որ Արգենտինան Huawei-ից գնած հեռահաղորդակցության ոլորտի սարքավորումների դիմաց ամերիկյան պատժամիջոցների պատճառով չի կարողացել ապրանքի դիմաց վճարել դոլարով կամ յուանով և փոխարենը վճարել է արգենտինական արտադրության տավարի մսով և գինիներով։ Այսինքն՝ իրականում տեղի է ունեցել ապրանքափոխանակություն։

Իհարկե, Արգենտինան կարող էր վճարել պեսոյով, սակայն շատ բարձր գնաճի պատճառով Huawei-ը ստիպված էր լինելու հնարավորինս արագ ազատվել այդ գումարից։ Ըստ երևույթին, տավարի միսը և գինին ավելի կայուն տարբերակ են դարձել։

Ուշագրավ է, որ նման ապրանքափոխանակություն առաջին անգամ տեղի է ունեցել առնվազն 2019-ին, նմանատիպ ապրանքների համար Huawei-ը ստեղծել է Mossel դուստր ձեռնարկությունը: Սակայն սրա շուրջ աղմուկը պարզապես նոր է սկսվել: Աղբյուրը նշում է, որ ըստ երևույթին, Արգենտինայի հետ ապրանքափոխանակությունը դեռ աշխատող տարբերակ է։

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ