Երկրից ոչ հեռու պոտենցիալ բնակելի էկզոմոլորակ է հայտնաբերվել, որի վրա Նոր տարին գալիս է 13 օրը մեկ

24 մայիսի, 2024  22:21

Աստղագետների խումբն օգտագործել է բազմաթիվ աստղադիտակների դիտարկումներ՝ հիմնավորելու համար Երկրի չափ պոտենցիալ բնակելի էկզոմոլորակի հայտնաբերումը: Gliese 12b էկզոմոլորակը գտնվում է կարմիր գաճաճ աստղի շուրջը, որը մեր համակարգից ընդամենը 40 լուսատարի է հեռու: Էկզոմոլորակն իր աստղի շուրջը մեկ պտույտն անում է 13 օրում։ Gliese 12b-ի մակերևույթի միջին ջերմաստիճանը մոտ 40 °C է, ինչը կարելի է հարմար համարել կյանքի այնպիսի ձևի առաջացման համար, որը գոյություն ունի Երկրի վրա, տեղեկացնում է Space.com-ը։

Gliese 12 էկզոմոլորակի «հարազատ» աստղը պատկանում է M3.5V սպեկտրային տիպին՝ այն այսպես կոչված կարմիր գաճաճ է։ Նման աստղերից է բաղկացած մեր գալակտիկայի մեծ մասը՝ մինչև 70%-ը: Սակայն իր աստղին մոլորակի մոտ լինելն այնքան էլ ռիսկային չի դարձնում նրա վրա կյանքը։ Կարմիր գաճաճները հիպերակտիվ են միայն իրենց էվոլյուցիայի վաղ փուլերում, և կարող են կայուն մնալ հարյուրավոր միլիարդավոր և նույնիսկ տրիլիոն տարիներ, ինչը շատ անգամ ավելի է, քան, օրինակ, մեր Արեգակի կյանքի տևողությունը: Հետևաբար, նրանց վրա կյանքը կարող է զարգանալ շատ երկար ժամանակ՝ անկախ իր հարազատ աստղի կյանքի տևողությունից:

Gliese 12 էկզոմոլորակը հայտնաբերվել է NASA TESS աստղադիտակի միջոցով՝ տարանցիկ մեթոդով։ Դիտարկումները հաստատվել են նաև CHEOPS աստղադիտակի և Երկրի վրա գտնվող մի շարք գործիքների տվյալներով։ Բացի տարանցիկ մեթոդից՝ աստղի շուրջն էկզոմոլորակի առկայությունը հաստատել են նրա ճառագայթային արագության տատանումների տվյալները, որոնք ստացվել են HARPS-N և TRES սպեկտրոգրաֆների միջոցով։ Ստացված տվյալներն օգնել են հաշվարկել էկզոմոլորակի զանգվածը, չափը և խտությունը: Պարզվել է, որ Gliese 12-ը մի փոքր ավելի թեթև է, քան Երկիրը (մեր մոլորակի 0,88 զանգվածն ունի): Նրա շառավիղը մոտավորապես համապատասխանում է Երկրի շառավղին։

Թերևս ամենակարևոր հարցերից մեկը մթնոլորտի առկայությունն է։ Երկու տարանցիկ դիտարկումները հավաստի տվյալներ չեն տրամադրել Gliese 12-ի շուրջ գազային ծածկույթի առկայության մասին: Այնուամենայնիվ, սա ունի իր առավելությունները. այն կարող է լինել նոսր և դժվար լինի այն տարբերակելը: Երկրի շուրջ մթնոլորտը նույնպես հաստ չէ։ Ընդհակառակը, էկզոմոլորակի շուրջ խիտ մթնոլորտի առկայությունը կարող է նվազեցնել կյանքի առաջացման հավանականությունը: Դրա լավ օրինակն է Վեներան, որտեղ խիտ մթնոլորտը և ջերմոցային էֆեկտը ստեղծել են այնպիսի պայմաններ, որ կապարը հալչում է։ Գիտնականները հույս ունեն Gliese 12-ի մթնոլորտի հետ կապված խնդիրը պարզել James Webb տիեզերական աստղադիտակի միջոցով և արդեն դիմել են ՆԱՍԱ-ին այս աստղադիտակն օգտագործելու խնդրանքով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ