ԵՏԳ-ն հրապարակել է Euclid տիեզերական աստղադիտակի առաջին գիտական լուսանկարները

24 մայիսի, 2024  20:22

Հրապարակվել են երկնքի դիտումների վաղ շրջանի վերաբերյալ Euclid տիեզերական աստղադիտակի արած առաջին գիտական ​​աշխատանքները։ Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) ստեղծած այս սարքը տիեզերքը ներկայացնում է նոր լույսի ներքո․ դրա գործիքները միաժամանակ որսում են և՛ տեսանելի, և՛ ինֆրակարմիր լույսը, ինչը թույլ է տալիս բարձրորակ լուսանկարներ ստանալ մինչև 10 միլիարդ լուսատարի խորության վրա: Այս տեսակի մանրամասներն առանցքային են մութ նյութն ու մութ էներգիան հասկանալու համար:

Նոր ներկայացված տիեզերական օբյեկտների բոլոր պատկերները ԵՏԳ-ն արդեն ցուցադրել է անցյալ տարի։ Սակայն եթե այն ժամանակ դրանք ներկայացվել էին արագ ակնարկի տեսքով, ապա այսօր այդ ամենը հաստատվում է հիմնավոր գիտական ​​վերլուծությամբ: Եվ սրանք միայն մութ նյութի և մութ էներգիայի նշանների որոնմանն ուղղված աշխատանքներ չեն: Լույսի կլանման ընդլայնված տիրույթում Euclid-ի բարձր զգայունությունը, ինչպես նաև ավելի լայն տեսադաշտը, քան Hubble և James Webb աստղադիտակներն ունեն, այս նոր գործիքին թույլ են տալիս շատ այլ բացահայտումներ անել: Օրինակ՝ աստղադիտակն ունակ է հայտնաբերել աղոտ երևացող օբյեկտներ՝ թափառող մոլորակներ և շագանակագույն թզուկ մոլորակներ։

NGC 6744.jpg (463 KB)

NGC 6744 գալակտիկան՝ աստղագոյացման գոտիներով

Սակայն Euclid-ի գլխավոր խնդիրը տիեզերքում մութ նյութի կուտակումների որոնումն ու քարտեզագրումն է և ժամանակի ընթացքում դրա կուտակումների էվոլյուցիայի ուսումնասիրությունը, ինչը հուշում կտրամադրի և կօգնի գնահատել այնպիսի անբացատրելի երևույթ, ինչպիսին է մութ էներգիան և տիեզերքի արագացված ընդլայնումը:

Ուժեղ գրավիտացիոն ոսպնյակը հնարավորություն կտա բացահայտել մութ նյութի ծավալներն ու զանգվածները, իսկ թույլ գրավիտացիոն ոսպնյակը հնարավորություն կտա հետևել «մութ կուտակումների» էվոլյուցիային տիեզերքի էվոլյուցիայի 10 միլիարդ տարվա ընթացքում: Euclid-ի լայն տեսադաշտը հնարավորություն կտա դա անել այսօրվա համար առավելագույն ճշգրտությամբ։

Messier 78.jpg (550 KB)
Messier 78 միգամածությունը՝ աստղաստեղծ շրջանի մանրամասներով

Ակնկալվում է, որ մինչև 2030-ը Euclid-ը կպատրաստի ամբողջ տիեզերքում ժամանակի ողջ ընթացքում մութ նյութի բաշխման մանրամասն քարտեզ, որը կծածկի երկնքի մոտ 30%-ը: Այդ ընթացքում արդեն նրան կմիանան NASA-ի Նենսի Գրեյս Ռոմանի անվան լայնանկյուն տիեզերական «սուպեր աստղադիտակները» և չինական Xuntian-ը: Այս գործիքները կլրացնեն Euclid-ի դիտարկումների բացերը, որոնք անխուսափելի են ցանկացած գործիքի համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ