Google-ն ստորջրյա առաջին օպտիկամանրաթելային մալուխով միմյանց կմիացնի Աֆրիկան և Ավստրալիան

24 մայիսի, 2024  16:03

Google-ը կառուցում է ստորջրյա առաջին օպտիկամանրաթելային մալուխը, որն Աֆրիկան ​​ ուղղակիորեն կմիացնի և Ավստրալիային: Ինչպես տեղեկացնում է Techcrunch-ը, ծրագիրը կոչված է զգալիորեն բարելավելու ինտերնետ հասանելիության որակը մի տարածաշրջանում, որտեղ սպասարկման լուրջ խափանումներ կան:

Նոր մալուխը կոչվում է Umoja, այն ստորջրյա կապուղիներ տեղադրելու՝ Google-ի ջանքերի շարունակությունն է: Umoja-ն սկիզբ է առնելու Քենիայից, անցնելու է Ուգանդայով, Ռուանդայով, Կոնգոյով, Զամբիայով, Զիմբաբվեով և Հարավային Աֆրիկայով, այնուհետև օվկիանոսի հատակով կհասնի Ավստրալիա։ Ընկերությունը նաև հայտնել է, որ ցամաքային հատվածն արդեն պատրաստ է և ներկայումս աշխատում է Հնդկական օվկիանոսով Ավստրալիա մալուխի անցկացման վրա։

Նոր կապուղու կառուցում հատկապես արդիական է՝ հաշվի առնելով աֆրիկյան մայրցամաքը սպասարկող մալուխների վնասումները վերջին շրջանում: Աֆրիկայում ստորջրյա և ցամաքային կապի բացակայությունը շատ է դժվարացնում երթուղու ինտերնետային թրաֆիկի վերաուղղորդումը։

Քենիայում ԱՄՆ դեսպան Մեգ Ուիթմանը, որը նախկինում ղեկավարել է eBay-ը, ասել է.« Առաջադեմ տեխնոլոգիաներին և հուսալի թվային ենթակառուցվածքին հասանելիությունը տնտեսական աճի հիմնական գործոնն է։ Քենիայի համար Umoja նախագիծը կարևոր քայլ կլինի թվային վերափոխման ուղղությամբ»:

Umoja ցամաքային հատվածը կառուցվել է Liquid Technologies ընկերության հետ համատեղ։ Google-ն ընդգծում է, որ մալուխային կապուղին կներառի մուտքի կետեր այլ երկրներին միացնելու համար՝ թույլ տալով նրանց լիարժեք օգտվել նոր ցանցի բոլոր առավելություններից։

Նախկինում Google-ն իրականացրել է Equiano նախագիծը, որը կապում էր Աֆրիկան ​​Եվրոպայի հետ։ 


 
 
 
 
  • Արխիվ