Մարսի վրա հնագույն կյանքի հետքերը որոնելու համար Perseverance-ը վերցրել է լավագույն նմուշները․ ՆԱՍԱ

22 մայիսի, 2024  10:21

Օրերս ՆԱՍԱ-ի առաքելության ներկայացուցիչը, որը ղեկավարում է Perseverance մարսագնացը, հայտնել է, որ մարսագնացը, ըստ երևույթին, կարողացել է Մարսից մակերևույթից վերցնել լավագույն նմուշը, որից հնարավոր կլինի իմանալ հին ժամանակներում կենսաբանական կյանքի գոյության մասին: Երկրի վրա հենց այսպիսի ժայռերի մեջ են գիտնականները հնագույն միկրոօրգանիզմների հետքեր գտնում, տեղեկացնում է Space.com-ը։

Իհարկե, Perseverance-ի հավաքած նմուշները դեռ պետք է բերվեն Երկիր: Այս առաքելությունը հիմնականում իրականացվել է, սակայն բախվել է խնդիրների՝ ծախսերի գերակատարումներ, տարիներ շարունակ ձգձգումներ և այլն: Սակայն, սա չի անհանգստացնում մարսագնացի թիմին: Perseverance-ը շարունակում է նմուշներ հավաքելու իր առաքելությունը: Ընդհանուր առմամբ՝ 38 տիտանի փորձանոթներ պետք է լցվեն մոլորակից վերցված նմուշներով: Դրանց մոտ 70%-ն արդեն լցված է ժայռերի, հողի մակերեսի, միջուկի և նույնիսկ մոլորակի օդի նմուշներով։

Մարսագնացը յուրաքանչյուր վայրից երկու նմուշ է վերցնում: Փորձանոթներից մեկը թողնում է մոլորակի մակերևույթին իմպրովիզացված «պահեստներում» (իրականում ավազի վրա և բաց երկնքի տակ), իսկ երկրորդը պահվում է ռովերի վրա: Նմուշները Երկիր բերելու առաքելության ժամանակ կա՛մ կվերցնեն Perseverance-ի վրայի փորձանոթները, եթե մարսագնացը չկորչի Մարսի ավազներում, կա՛մ Մարսի մակերեսին թողնված փորձանոթները՝ ռոբոտ ուղղաթիռներով (նախկինում առաջարկվում էր այս նպատակով փոքր ռովեր օգտագործել):

perseverance drills.jpg (1.82 MB)

Մարսի վրա հնագույն կյանքի նշանների որոնման «առանցքային» նմուշներում, որոնք վերցվել են Ջեզերո խառնարանի Լեֆրո Բեյ շրջանում, հայտնաբերվել է սիլիցիումի օքսիդի հիդրատ: Այն ճանաչվել է ռովերի տեսախցիկի միջոցով։ Ցավոք, տեղում նմուշի ավելի մանրամասն վերլուծություն անել հնարավոր չէ: Ավելին, նույնիսկ նյութի կոպիտ վերլուծությունն արդեն հնարավոր չէ Մարսի պայմանների համար, քանզի դրա համար նախատեսված SHERLOC սպեկտրային սարքը ժամանակավորապես համարվում է անգործունակ․ խափանվել է դրա փականը: Խնդիրը կարող է լուծվել առաջիկա ամիսներին, թեև դա միանշանակ չէ։

Մարսագնացը կշարունակի նմուշներ հավաքել՝ առաջ գնալով ավելի դժվար տեղանքով։ Այն կփորձի մագլցել խառնարանի ներքին լանջը՝ հին լճի ափի ենթադրյալ նախկին լանջը։ Սա լավագույն վայրն է տարբեր դարաշրջանների ստորին նստվածքների նմուշներ հավաքելու համար: Հավաքված նմուշների նախնական վերլուծությունը գնալով ավելի հստակ է ցույց տալիս հնագույն ժամանակներում Մարսի վրա ջրի առկայությունը, և եթե այնտեղ ջուր եղել է, ապա մեծ հավանականություն կա, որ այդ ժամանակ Մարսի վրա կյանք է եղել, թեկուզև մանրէների տեսքով: Ամեն դեպքում, սա կհաստատի, որ Երկրի վրա չէ, որ կենսաբանական կյանքի գոյություն ունի։


 
 
 
 
  • Արխիվ