BigStory-ն ներդրում է կատարել հայ հիմնադիրներ ունեցող ևս 2 ստարտափում

13 մայիսի, 2024  21:18

BigStory վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել հայ հիմնադիրներ ունեցող ևս երկու ստարտափներում, այս մասին BigStory Podcast-ի ժամանակ ասել է ֆոնդի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը՝ նշելով, որ խոսքը Audigo և ValueSense  ստարտափների մասին է։

Audigo-ն արդեն գոյություն ունի մի քանի տարի և հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում ապրող ազգությամբ հայի կողմից։ Audigo-ի ծառայությունն իրենից ներկայացնում է փոքրիկ խոսափող ձայնագրիչ, որը միանում է iPhone սմարթֆոնին և կարող է ձայնագրել աուդիո և վիդեո՝ առանց լարային միացման։

Երկրորդ ընկերությունը ValueSense-ն է։ Այս հարթակը ընկերությունների՝ հրապարակայնորեն հասանելի տվյալների բազաներից հավաքում է ինֆորմացիան և ներկայացնում է դրանց ֆինանսական վիճակի մասին տվյալները, որն օգտակար տեղեկություն է մասնավոր ներդրողների համար։

Դավիթ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում նաև տեղեկացրել է, որ BigStory արդեն 19 ներդրում է արել հայ հիմնադիրներ ունեցող ստարտափների մեջ։ Ընդհանուր ներդրումները կազմում են $4.2 մլն, միջինը՝ $220,000։ Նաև նաև նշել է, որ այս ստարտափները շատ տարբեր խնդիրներ են լուծում՝ արհեստական բանականություն, առողջապահություն, երաժշտություն, տեսանյութեր, արտադրողականություն, ֆինանսական, ամպային ծառայություններ և այլն։


 
 
 
 
  • Արխիվ