Apple-ը ներկայացրել է նոր 11 և 13 դյույմանոց iPad Air՝ M2 չիպով (տեսանյութ)

7 մայիսի, 2024  18:51

Apple-ը վերջապես թարմացնում է iPad Air շարքը՝ նախորդ մոդելների թողարկումից երկու տարի անց: Նոր սարքը, որը ներկայացված է մայիսի 7-ին ընկերության առցանց միջոցառման շրջանակներում, հասանելի է երկու չափսով՝ 11 և 13 դյույմ։

Ջոն Տերնուսը՝ սարքավորումների գծով ավագ փոխնախագահը, ընկերության օնլայն շնորհանդեսի ժամանակ պատմեց, թե ինչ տեղ է iPad Air-ը զբաղեցնում iPad-ների ընդհանուր շարքում: Պլանշետն այնքան հզոր չէ, որքան iPad Pro-ն, սակայն այն առաջարկում է ավելի շատ հնարավորություններ, քան iPad-ի հիմնական մոդելը: Օրինակ, iPad Air-ն աջակցում է երկրորդ սերնդի Apple Pencil-ին (որը կարող է մագնիսական կերպով կցվել պլանշետի կողքին) և Magic Keyboard-ին:

«iPad Air-ը նախատեսված է iPad Pro-ում առաջին անգամ տեսած առաջադեմ առանձնահատկությունները մատուցելու և դրանք ավելի մատչելի գնով ապահովելու համար», - ասաց Տերնուսը:

Պլանշետի նախորդ տարբերակը աշխատում էր Apple M1 չիպով; նոր iPad Air-ն օգտագործում է M2 չիպը: iPad Air-ը նաեւ աջակցում է Wi-Fi 6E-ին, սակայն կա նաև 5G մոդել գնելու հնարավորություն:

Սարքի էկրանը դեռեւս LED է; եթե ցանկանում եք OLED էկրանով պլանշետ, ապա պիտի գնեք iPad Pro:

Պլանշետի վրա տեսախցիկի տեղակայումը վերափոխվել է, որպեսզի այն ավելի բնական տեսք ունենա և ավելի հեշտ օգտագործվի, երբ iPad-ը պահում եք լանդշաֆտային կողմնորոշմամբ: Ե՛վ առջևի, և՛ հետևի տեսախցիկները ունեն 12 ՄՊ սենսորներ։

Ալյումինե կորպուսը հասանելի է չորս գունային տարբերակներով՝ կապույտ, մանուշակագույն, աստղային և տիեզերական մոխրագույն:

Նոր iPad Air-ը դեռևս գալիս է 128 ԳԲ հիշողությամբ՝ 599 դոլարով (կամ 799 դոլար՝ 13 դյույմանոց տարբերակի համար), սակայն կան լրացուցիչ տարբերակներ՝ 256 ԳԲ, 512 ԳԲ և 1 ՏԲ հիշողությամբ:

iPad Air-ի նոր մոդելները հասանելի են նախնական պատվերի համար այսօրվանից և վաճառքում կհայտնվեն հաջորդ շաբաթ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ