Կանադական GEEP Canada ընկերությունը, որը սարքավորումների ոչնչացման հարցերով Apple-ի գործընկերն է, մոտ 100,000 iPhone ոչնչացնելու փոխարեն դրանք վաճառել է Չինաստանում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
2020-ին Apple-ը դատի էր տվել GEEP-ին այն բանից հետո, երբ ձեռնարկությունում ստուգման արդյունքում պարզվել էր, որ կապալառուն Չինաստանին վերավաճառել է 99,900 iPhone՝ դրանք ոչնչացնելու փոխարեն:
Այնուհետեւ ամերիկյան ընկերությունը կանադացի գործընկերոջից պահանջել էր 31 մլն կանադական դոլար՝ պայմանագիրը չկատարելու համար։ Վեճը դեռ դեռևս կարգավորված չէ, և եթե գործում որևէ բան չփոխվի, այն կարող է կարճվել 2025-ի հունվարին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ սարքերից շատերը, որոնք Apple-ն ուղարկել է ոչնչացման, միանգամայն օգտագործելի էին։ Ընկերությունը կարող էր վաճառել այս սարքերը, այլ ոչ թե ոչնչացնել դրանք, ինչը կհամապատասխաներ շրջակա միջավայրի վերաբերյալ ընկերության հայտարարած պարտավորություններին:
Apple-ը, որը նպատակ ունի հասնել ածխածնի չեզոքության մինչև 2030-ը, հայտարարում է, որ առաջնահերթություն է տալիս արտադրանքի վերաօգտագործմանը: Ընկերության ներկայացուցիչները կարևորում են էլեկտրոնիկայի վերամշակման զգալի առաջընթացը և պնդում, որ Apple-ի արտադրանքը նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար:
ամիս
շաբաթ
օր