Գին-որակ գերազանց համադրություն. Realme-ի 3 լավագույն սմարթֆոնները

2 մայիսի, 2024  22:23

Realme ընկերությունն արդեն թողարկել է բազմաթիվ սմարթֆոններ, և շատ օգտատերեր այսպիսի մեծ տեսականու մեջ դժվարանում են կողմնորոշվել և ընտրել իրենց համար ամենահարմար տարբերակը։ Ռուսական «Պալաչ» կայքն ուսումնասիրել է բոլոր առկա մոդելները և ներկայացրել երեք լավագույնների մասին ակնարկ։

Realme C67

Ցուցակը գլխավորում է Realme C67-ը, որն առաջարկում է գին-որակ հիանալի համադրություն։ Սմարթֆոնն ունի 6,72 դյույմանոց IPS էկրան՝ Full HD+ կետայնությամբ և 90 Հց թարմացման հաճախականությամբ, ինչը տեսողական փորձառությունը դարձնում է ավելի սահուն և հաճելի: Ընդորում՝ սմարթֆոնի գինն սկսվում է $130-ից։ Բյուջետային Snapdragon 685 չիպն ապահովում է բավարար կատարողականություն, իսկ 108 ՄՊ հիմնական տեսախցիկը հնարավորություն է տալիս բարձրորակ լուսանկարներ անել: Այս մոդելի կարևոր առանձնահատկություններից են նաև տարողունակ 5000 մԱ/ժ մարտկոցը՝ 33 Վտ լիցքավորման աջակցությամբ, NFC-ն՝ անհպում վճարումների համար, ինչպես նաև խոնավությունից ու փոշուց պաշտպանություն՝ ըստ IP54 ստանդարտի:

Realme C67.jpg (67 KB)

Realme 12 Pro+

Realme 12 Pro+-ը երկրորդն է ցանկում՝ հավակնոտ բնութագրերով և նրբագեղ դիզայնով: Այս սմարթֆոնն ունի 6,7 դյույմանոց AMOLED էկրան՝ Full HD+ կետայնությամբ և 120 Հց հաճախականությամբ, ինչն ապահովում է պատկերի հիանալի որակ: Sony IMX890-ի հիմնական տեսախցիկը 50 ՄՊ է, պերիսկոպի հեռաֆոտո ոսպնյակը՝ 64 ՄՊ, իսկ գերլայնանկյուն մոդուլը՝ 8 ՄՊ։ Սա այս մոդելը դարձնում է իդեալական ընտրություն լուսանկարչության սիրահարների համար: Snapdragon 7s Gen 2 չիպն ապահովում է հզոր կատարողականություն, իսկ 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը՝ 67 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, ապահովում է սմարթֆոնի երկար աշխատանքը մեկ լիցքավորման դեպքում։ Գինն սկսվում է $360-ից։

Realme 12 Pro+.jpg (80 KB)

Realme GT3 

Ցանկը եզրափակում է Realme GT3-ը, որը նախատեսված է հզոր սարքերը գնահատողների համար։ Սմարթֆոնն ունի Snapdragon 8+ Gen 1 չիպով և շուկայում ամենաարագ 240 Վտ լիցքավորումը․ 4600 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը լիցքավորվում է ընդամենը 9,5 րոպեում։ 6,74 դյույմանոց, 1,5K կետայնությամբ և թարմացման 144 Հց հաճախականությամբ AMOLED էկրանն ապահովում է հիասքանչ տեսողական փորձառություն: Իսկ 50 ՄՊ Sony IMX890 հիմնական տեսախցիկը, 8 ՄՊ գերլայնանկյուն մոդուլը և 2 ՄՊ մանրադիտակ մոդուլն այս սմարթֆոնը դարձնում են իդեալական գործիք ստեղծագործելու և զվարճանքի համար: 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողության, NFC-ի և ստերեո բարձրախոսների առկայությունը Realme GT3-ը դարձնում են անգերազանցելի ընտրություն իր հատվածում: Գինն սկսվում է $630-ից։ 

Realme GT3.jpeg (97 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ