Xiaomi-ն Հարի Փոթերի թեմատիկայով պլանշետ ու սմարթֆոն է ցուցադրել

9 ապրիլի, 2024  18:04

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi Turbo 3 սմարթֆոնը և Redmi Pad Pro պլանշետը՝ պատրաստված Հարի Փոթերի թեմատիկայի ոճով։ Սարքերի լուսանկարները հրապարակել է Xiaomi-ի նախագահ Լու Վեյբինգը չինական Weibo սոցիալական ցանցի իր էջում։

Սմարթֆոնի և պլանշետի ամբողջական՝ ներառյալ սովորական դիզայնով տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 10-ին։ Սակայն ընկերությունն արդեն հայտարարել է, որ սարքերը թողարկվելու են բացառիկ տարբերակով և կկոչվեն Harry Potter Edition։

Անցյալ տարի ընկերությունն արդեն թողարկել է Redmi Note 12 Turbo-ը՝ ոգեշնչված Հարի Փոթերի թեմատիկայի դիզայնով: Սմարթֆոնի և դրա աքսեսուարների արտաքին տեսքի նախագծման համար պատասխանատու էին ֆրանշիզայի մոտ 100 երկրպագուներ։ Ինչպես նշում է Վեյբինը, պլանշետը կլինի իր կատեգորիայի առաջին սարքը, որը կթողարկվի կախարդների մասին հայտնի շարքի հետ համատեղ:

Redmi Turbo 3 սմարթֆոնը կունենա Qualcomm Snapdragon 8s Gen 3 ենթաֆլագման չիպ, 200 ՄՊ հիմնական տեսախցիկ և OLED էկրան՝ 120 Հց պատկերի թարմացման արագությամբ: Pad Pro պլանշետը կունենա մեծ 12,1 դյույմանոց IPS էկրան՝ 2,5K կետայնությամբ և 120 Հց հաճախականությամբ, ինչպես նաև Snapdragon 7 Gen 2 պրոցեսոր։

Xiaomi  (2).jpg (96 KB) 


 
 
 
 
  • Արխիվ