Ի՞նչ տեսք կունենա բյուջետային iPhone SE 4-ը (լուսանկար)

2 ապրիլի, 2024  10:15

Բյուջետային iPhone SE 4-ի դիզայնի մասին նոր տեղեկություն է ի հայտ եկել. պաշտպանիչ պատյաններ արտադրողներն ստացել են սմարթֆոնի մետաղական մակետները, որոնց հիման վրա նախագծում և արտադրում են աքսեսուարները։

Դատելով լուսանկարներից՝ հեռախոսի էկրանը կունենա սովորական «կտրվածք» առջևի տեսախցիկի և Face ID համակարգի սենսորների համար: Սակայն Touch ID մատնահետքերի ճանաչման տեխնոլոգիան այլևս հասանելի չի լինի սմարթֆոններում:

Հետևի մասում կլինի միայն մեկ տեսախցիկ։ Շրջանակի դիզայնը նման է iPhone 13 և iPhone 14 շարքերի սարքերին, ձայնի կարգավորման կոճակների վերևում կա նաև ձայնի անջատման կոճակի համար նախատեսված անցք։

Ըստ տեղեկությունների՝ iPhone SE 4-ը կունենա 6,1 դյույմանոց էկրան, որը կմատակարարի չինական BOE ընկերությունը։

Սպասվում է, որ հեռախոսը կթողարկվի 2025-ին։

iphone se4 1.jpg (320 KB)

iphone se4 2.jpg (295 KB)

iphone se4 3.jpg (300 KB)


 
 
 
 
  • Արխիվ