Առաջին սերնդի փակ տուփով հազվագյուտ iPhone-ը վաճառվել է $130,000-ով

26 մարտի, 2024  13:41

Առաջին սերնդի 4 ԳԲ ներկառուցված հիշողությամբ գործարանային կնիքով բնօրինակ iPhone-ը, որն առաջին անգամ աճուրդի է հանվել 2024-ին, վաճառվել է ավելի քան 130,000 դոլարով։

Աճուրը մեկնարկել է երկու օր առաջ և այդ ժամանակ նախնական գինը կազմում էր ընդամենը 17,000 ԱՄՆ դոլար, սակայն վերջնական գինը բարձրացել է և հասել վեցանիշ թվի՝ 130,027 դոլարի:

Սմարթֆոնը բացարձակ ռեկորդ չի սահմանել, քանի որ անցյալ տարի այս կոնֆիգուրացիայով երեք iPhone էր վաճառվել 133,000-ից 190,000 դոլարով:

Հիշեցնենք, որ անցած տարի հուլիսին Ամերիկյան LCG Auctions-ում 2007-ի արտադրության առաջին սերնդի փակ տուփով iPhone-ը վաճառվել էր մինչ այդ պահը գրանցված ամենաբարձր գնով՝ $158,644-ով:  

Apple-ը առաջին iPhone-ը թողարկել է 2007-ին, և 4 ԳԲ տարբերակի արտադրությունն արագ դադարեցվել է, քանի որ 8 ԳԲ տարբերակը շատ տարածված էր: Նախկինում հաղորդվում էր, որ սկզբնական iPhone-ի 4 ԳԲ տարբերակն ավելի քան 20 անգամ ավելի հազվադեպ է հանդիպում, քան 8 ԳԲ տարբերակը, ինչը այն դարձնում է ավելի արժեքավոր:

Օրերես նաև հայտնի դարձավ, որ Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի ստորագրությամբ ընկերության հազվագյուտ այցեքարտն աճուրդում վաճառվել է 181,183 դոլարով և գնային նոր ռեկորդ է սահմանել։ 


 
 
 
 
  • Արխիվ